Ա. Արշակյան. Այս Սահմանադրությունը մեր երկիրը դարձրել է աղքատների, դժգոհների երկիր (տեսանյութ)
«Ես կողմ եմ սահմանադրական բարեփոխումներին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գերագույն Խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:
Ըստ նրա, եթե երկրում բնակչության 30 տոկոսն աղքատ է, հայ մարդն ամենավատն իր հայրենիքում է ապրում, նշանակում է, որ պատճառներ կան, իսկ ամենալուրջ պատճառը Սահմանադրությունն է, որը կարգավորում է քաղաքացիների կյանքը:
«Այս Սահմանադրությունը մեր երկիրը դարձրել է աղքատների, թշվառների, դժգոհների ու վրիժառուների երկիր: Ուրիշ պատճառներ էլ կարող են լինել, բայց Սահմանադրությունն այն օրենքների փաթեթն էր, որը պետք է դա կարգավորեր»,- ասաց նա:
Ա. Արշակյանի խոսքով, այս Սահմանադրությունը չի ապահովում մեր հայրենիքի բարգավաճումը, բնակչության կենսամակարդակի բարձրացումը, տնտեսության հզորացումը. «Այդ պատճառով էլ մտածում եմ, որ անպայման անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ կատարվեն, որպեսզի մենք լավ ապրենք, քանի որ վաստակել ենք լավ ապրելու իրավունքը»:
Սահմանադրական բարեփոխումների նախնական տարբերակի մասին Ա. Արշակյանի դիտարկումները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում