Քաղաքական 20:30 28/07/2015

Ի՞նչ նպատակ է հետապնդում Թուրքիան՝ միանալով Իսլամական պետության դեմ պայքարին. մեկնաբանում է փորձագետը

«Ինչպիսի ձևաչափում էլ ձևակերպվի Սիրիայի տարածքում ահաբեկչական տարրերի, նաև՝ «Իսլամականան պետություն» իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության դեմ պայքարում Թուրքիայի նոր դերակատարությունն, անկախ հռչակված առաջնահերթություններից, դրա գերխնդիրը լինելու է Սիրիայում քրդական հնարավոր ինքնորոշման որևէ մակարդակի բացառումը»,-մեկնաբանելով Թուրքիայի կողմից ԻՊ-ի դեմ պայքարին ուղղակի մասնակցության գործընթացը, Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց արևելագետ Արմեն Պետրոսյանը:

Ըստ փորձագետի՝ ԻՊ-ի դեմ պայքարում Անկարայի նոր դերակատարության հստակեցման գործընթացը շարունակվում է արդեն մի քանի ամիս՝ թուրք-ամերիկյան ստվերային բնակցությունների ընթացքում, որոնց շրջանակներում, Վաշինգտոնից առավելագույնը ստանալու նպատակով, թուրքական իշխանություններն ակնհայտորեն մանևրում էին՝ ԻՊ-ի դեմ պայքարող քրդերի համար խոչընդոտներ ստեղծելուց, թուրքական հովանավորության ներքո գործող սիրիական հակակառավարական մի շարք խմբավորումների տարաբնույթ գործողություններից, մինչև Սիրիայի հյուսիսային  որոշ շրջաններում «անվտանգության գոտի» ստեղծելու վերաբերյալ ծրագրային մանրամասների շրջանառում և այլն՝ որպես գերնպատակ ունենալով Սիրիայի հյուսիսում քրդական ինքնորոշման որևէ մակարդակի բացառումը:

Արմեն Պետրոսյանը պարզաբանեց. «Վերոնշյալ գործընթացի շրջանակներում արդեն իսկ լույս է սփռվում որոշ պայմանավորվածությունների վրա, բայց նաև որոշ տարրեր էլ, անտարակույս, դեռևս շարունակում են ստվերում մնալ: Մասնավորապես, ԻՊ-ի կայանատեղիներին աննշան հարվածներ հասցնելուն զուգահեռ թուրքակական օդուժը շատ ավելի ուժգին գրոհներ է իրականացնում Հյուսիսային Իրաքում «Քրդստանի բանվորական կուսակցության» հենակետերին, Սիրիայի հյուսիսում՝ Քոբանիում, դարձյալ ՔԲԿ-ի հետ սերտ առնչություններ ունեցող քրդական «ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» դիրքերին: Բացի նշվածից, թուրքական կողմը որոշ սահմանափակումներով համաձայնել է կոալիցիոն օդուժին տրամադրել Ինջիրլիքի ռազմաբազան, իսկ նույն ընթացքում Սպիտակ տունը հայտարարել էր՝ ՔԲԿ-ին ահաբեկչական կառույց համարելու մասին: Հետևաբար, պարզ է դառնում, որ Սիրիայի և Իրաքի տարածքներում ահաբեկչական տարրերի դեմ պայքարն, առնվազն Թուրքիայի մասով, ներառում է նաև քրդական կառույցներին, ինչին, որպես հակազդեցություն, արդենիսկ ականատես ենք լինում քրդական կողմից հնչեցվող սուր հայտարարությունների և առավել հաճախակի դարձած ահաբեկչական հարձակումների»:

Մանրամասնելով քննարկվող գործընթացի առնչությամբ Ռ.Թ. Էրդողանի գլխավորությամբ թուրքական իշխանությունների հետապնդած այլ հնարավոր նպատակները՝ փորձագետը նշեց. «Չի բացառվում, որ հենց տվյալ ժամանակահատվածում քրդերի հետ հարաբերությունների սրումը պայմանավորված է նաև երկրի ներքաղաքական իրավիճակով թելադրված թուրքական իշխանությունների որոշ հաշվարկներով: Ասել է թե՝ գործընթացը հեռահար նպատակներ է հետապնդում՝ կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող ԱԶԿ-ի ձախողման, կոալիցիոն կառավարության ձևավորման նվազագույն հնարավորությունների, կամ անգամ ձևավորման պարագայում դրա կարճատև գործունեության ահերքելիության պայմաններում ակնկալվող նոր ընտրություններին ընդառաջ մի կողմից քրդերի շրջանում տարաձայնությունների խորացման, մյուս կողմից՝ թուրքական հասարակության ազգայնական հատվածի քվեին արժանանալու և դարձյալ ինքնուրույն կառավարություն ձևավորելու հարցում»:
 
Խոսելով ԻՊ-ի կողմից Թուրքիային ուղղվելիք հնարավոր պատասխանների մասին՝ փորձագետը նկատեց. «Այն մասին, որ Թուրքիայի և ԻՊ-ի միջև առկա են փոխհարաբերություններ, անգամ որոշակի համագործակցություն, արևմտյան մի շարք պետությունների հատուկ ծառայություններն անգամ տիրապետում են փաստական ապացույցների՝ առգրավված շուրջ 2 ամիս առաջ Սիրիայի արևելյան Դեր Զոր շրջանում ամերիկյան հատուկջոկատայինների իրականացրած եզակի ցամաքային գործողության ընթացքում, որի արդյունքում սպանվել էր ԻՊ-ի՝ նավթի վաճառքի գծով պատասխանատու Աբու Սայիֆը և առգրավվել էր նրա համակարգչում առկա հսկայածավալ փաստական նյութը: Այս համատեքստում, նաև հաշվի առնելով ԻՊ-ի բջիջների լայն տարածվածությունը Թուրքիայի տարածքում, գրեթե անվիճելի է, որ Թուրքիայի գործողություններն իսլամականների դեմ կկրեն հիմնականում իմիտացիոն բնույթ, առանց լուրջ սրացումների: Երկկողմանի հարաբերություններից փոխադարձ կախվածություն առկա է նաև ԻՊ-ի մոտ, հետևաբար Անկարայի հետ լուրջ առճակատման ծայրահեղական կառույցը ևս հազիվ թե գնա: Այս համատեքստում, առկա իրավիճակում լուրջ փոփոխություններ կանխատեսել դեռևս վաղ է, իսկ թուրքական օդուժի գործողություններն, ինչպես արդեն նշեցի, առաջնահերթ կուղղվեն քրդական կառույցների, իսկ հեռանկարում, չի բացառվում նաև՝ սիրիական կառավարական ուժերի դեմ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:50
Տավուշցիները պատրաստ են իրենց հող ու ջրի, տան ու հայրենիքի համար մինչև վերջ պայքարել. Դանիելյան
Տավուշի մարզի բնակիչները, ովքեր վաղ առավոտից փակել էին Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը՝ պահանջելով չեղարկել միակողմանի զիջումների...
Աղբյուր` Panorama.am
19:34
Անիում հրդեհ է բռնկվել էլեկտրական ենթակայանում
Ապրիլի 20-ին, ժամը 13:32-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
19:27
Գարեգին Երկրորդն այցելել է Արագածոտնի թեմի Սուրբ Սարգիս վանական համալիր
Ապրիլի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Արագածոտնի թեմի Ուշի համայնքի Սուրբ Սարգիս...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ավտոմեքենան գետանցման փորձ կատարելու ժամանակ արգելափակվել է գետում
Ապրիլի 20-ին, ժամը 15:41-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրցաձոր գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:07
96-ամյա Լենա տատիկը համագյուղացիների հետ փակել էր Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը
«Ինձ իմ հողն ա պետք։ Սոված կկենամ, բոբիկ կկենամ, տկլոր կկենամ, բայց իմ հողում»։
Աղբյուր` Panorama.am
18:52
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:49
«Հայաքվե». ԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց
... կանխելու սահմանների փոփոխությունը և տարածքների միակողմանի զիջումը, հակառակ դեպքում նրանք ևս պատասխանատվություն են կրելու այս իրավիճակի համար։
Աղբյուր` Panorama.am
18:33
Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը
Ոստիկանները բացեցին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, որն առավոտից փակել էին տավուշցիները։ Ցուցարարներից ոմանք համաձայնել են հեռացնել իրենց...
Աղբյուր` Panorama.am
18:22
«Քանի ժամ է` հարսը սպասում է». տավուշցիները ճանապարհը չբացեցին նշանդրեքի գնացողների համար
Տավուշի մարզի բնակիչները Վրաստան տանող ճանապարհը չբացեցին անգամ նշանդրեքի գնացողների համար։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
18:17
Ղազարյան, ինձ հետո մատով չխոսես. քաղաքացին՝ ՆԳ նախարարին
«Ոսկեպարի համար էլ պայքարելու եմ, Հայաստանի ցանկացած հողի համար էլ պայքարելու եմ»,- ասաց Տավուշի մարզի բնակիչներից մեկը՝ ՆԳ նախարար...
Աղբյուր` Panorama.am
18:03
Արգենտինան աջակցում է Հայաստանին և ճանաչում նրա տարածքային ամբողջականությունը․ ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան
«Մենք խստորեն հետևում ենք տարածքային ամբողջականության վերաբերյալ միջազգային օրենքներին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:01
Իշխանյանը դիմել է Համասյանին՝ դադարեցնել համերգը, դուրս գալ և անհամաձայնությունը հայտնել Տավուշում տեղի ունեցողի հետ
«Ձեր գլխի վրայից թռել են, ձեզ չեն հարցնում ու հանձնում են ձեր տարածքները»:
Աղբյուր` Panorama.am
17:56
Եթե 50-60 հազար մարդ հավաքվի, ուժայինների ղեկավարները վիճելու են՝ ով է առաջինը ձերբակալելու Փաշինյանին. Սուրենյանց
«Եթե մնա Նիկոլ Փաշինյանին, սահմանադրական փոփոխություն կհայտարարի  երկրում ընդամենը մեկ հարցով՝  որ իքնը հռչակվի ցմահ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Տավուշի գյուղերի հանձնումը թշնամուն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա. Հայկ Նահապետյան
«Տավուշի գյուղերը հանձնելուց հետո փակվում է  Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Շրջանցող ճանապարհ չկա։ Գազամուղն այդ հատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:24
«Զվարթնոց»-ում տնկվեցին 1540 նոր ծառաթփատեսակներ
 Այսօր  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տնկվեցին 1500  թուփ  հասմիկ և ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փրկարարները դին դուրս են բերել ձորակից
Ապրիլի 20-ին, ժամը 09։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը
Տավուշի մարզի բնակիչները շարունակում են փակ պահել Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Նրանք իրենց ակցիան սկսել են դեռ երեկ երեկոյան, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Խաղաղության օրակարգի համատեքստում 5 ամսում 2 շատ կարևոր իրադարձություն է եղել. Փաշինյան
«Մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած»,- Լոռու մարզի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
16:43
Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր նյութեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և...
Աղբյուր` Panorama.am
16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խnշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
17:48 20/04/2024

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}