Քննարկել են հայ-իրանական համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի արտահանման և զարգացման բանկի տնօրեն Ալի Սալեհ Աբադիին: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են հայ-իրանական համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:
Վարչապետ Աբրահամյանը և Ալի Սալեհ Աբադին կարևորել են երկու երկրների կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը և նշել, որ դրանք մեծ նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի համար: Կողմերը համոզմունք են հայտնել, որ տարբեր ոլորտներում նախանշված ծրագրերի իրականացումն էապես կնպաստի երկու բարեկամ երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանն ու առևտրաշրջանառության ծավալների աճին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ