Քաղաքական 15:01 28/07/2015

«Հայկական վերածնունդ»-ը անընդունելի է համարել Սահմանադրության նախագիծը

«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման կառավարման խորհրդի նիստում, որը կայացել է հուլիսի 27-ին, քննարկվել է ՀՀ ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, նիստում անդրադարձ է կատարվել Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակին և ներքին կառուցվածքային խնդիրներին վերաբերող հարցերին:

Միավորման լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ կառավարման խորհուրդն անընդունելի է համարել սահմանադրական բարեփոխումների ներկայացված տարբերակը, փաստելով, որ այն կհանգեցնի քաղաքական իշխանության մենաշնորհացմանը և մեկ քաղաքական ուժի դիկտատուրայի հաստատմանը, ինչը հարիր չէ ժամանակակից եվրոպական չափանիշներին:

«Հանրապետության նախագահի ընտրության համակարգը ընտրիչների մեխանիզմով և վերջինիս փաստացի խորհրդանշական դերը պետության ռազմավարական կառավարման գործում, որն առաջարկվում է տվյալ նախագծով, չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության առջև ծառացած անվատանգային բնույթի լրջագույն մարտահրավերներին:

Տարածաշրջանային լարված զարգացումների և ԼՂ հիմնախնդրի չկարգավորվածության պայմաններում անընդունելի է նաև զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնի բացակայությունը, ինչպես նաև անվտանգության համակարգի կառավարման մեխանիզմի անորոշ և երկիմաստ ձևակերպումները:

Ներկայացված նախագծով ստեղծվելու է իշխանության ճյուղերի միջև անհավասարակշռություն և բացակայելու են իշխանության ճյուղերի փոխադարձ հակակշիռների և զսպումների, ժողովրդավարական երկրի համար անհրաժեշտ, մեխանիզմները:

Ազգային ժողովի ընտրությունների երկփուլ համակարգը, որն իր նախադեպը չունի ոչ մի երկրում, ընդդիմադիր կուսակցություններին դուրս է մղելու իրական քաղաքական գործընթացից, իրական քաղաքական կյանքում չեզոքացնելով նրանց մանդատը, ինչը կզրոյացնի քաղաքական որոշումների ընդունման կամ կասեցման գործընթացի վրա ռեալ ազդեցության հնարավորությունը, որը ժամանակակից ժողովրդավարական մեխանիզմների առավել կարևոր բնութագրիչն է: Արդյունքում, արհեստականորեն փորձ է արվում մի կուսակցությանը սահմանադրորեն ամրագրել գերիշխող դիրք, ինչն անընդունելի է և հղի բազմաթիվ բացասական հետևանքներով:

Խիստ տարակուսելի է Ազգային ժողովի պատգամավորների քանակի վերաբերյալ «առնվազն 101» ձևակերպումը, ինչը ենթադրում է, թեկուզ տեսականորեն, որ կարող է լինել նաև 1101 պատգամավոր: Այսինքն, նշվում է ստորին շեմը, իսկ վերին շեմի սահմանումը, ըստ էության, դառնում է իշխող քաղաքական ուժի մենաշնորհը:

Անընդունելի են նաև այն ձևակերպումները, որոնք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կարող են թույլ տալ օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց ընտրվելու և ղեկավարելու տեղական ինքնակառավարման մարմինները:

Նախագծում տնտեսական կարգի վերաբերյալ ձևակերպման մեջ բացակայում են հանրային սեփականության կամ հանրային-մասնավոր սեփականության ձևերին վերաբերող ձևակերպումները և ամրագրված է սեփականության միայն մեկ ձև` մասնավոր: Սա նշանակելու է, որ պետությունը չի կարողանալու ունենալ տնտեսական բնույթի որևէ սեփականություն, չի կարող լինել պետական-մասնավոր տնտեսական համագործակցության արդյունավետ մեխանիզմ և պետությունը դուրս է մնալու տնտեսվարման հարաբերություններից: Այս մոտեցումը, հատկապես համաշխարհային ֆինանսատնտեսական վերջին ճգնաժամից հետո, չեն պաշտպանում անգամ ծայրահեղ ազատականները: Երկրում սեփականության տարբեր տեսակների (հանրային, մասնավոր, հանրային-մասնավոր) իրավահավասար գոյության չամրագրելը խնդրահարույց է տնտեսական ժողովրդավարության ձևավորման համար:

Ելնելով վերոշարադրյալից` «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը, որն իր մեջ ներառում է 80-ից ավելի քաղաքական և հասարակական կազմակերպություններ, մերժում է սահմանադրական բարեփոխումների ներկայացված նախագիծը և մատնանշում, որ ներկայացված փաստաթուղթը լուրջ վտանգներ է պարունակում երկրի երկարաժամկետ ռազմավարական զարգացման տեսանկյունից:

Միաժամանակ արձանագրում ենք, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի պաշտոնական գրությունը, որն արձանագրում էր, թե ընդունվել են «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցության առաջարկությունները, ըստ էույթյան, ներկայացված նախագծի հետ որևէ առնչություն չունի և իրականում մերժվել են բոլոր սկզբունքային առաջարկությունները` չնայած պաշտոնական գրությամբ արձանագրվել է հակառակը:

Նիստում քննարկվեց և արձանագրվեց նաև երկրում առկա սոցիալ-տնտեսական վատթարացող իրավիճակը, ինչը խթան է հանդիսանում շարունակաբար ահագնացող արտագաղթի համար` անմիջականորեն բացասական ազդեցություն ունենալով երկրի երկարաժամկետ, ռազմավարական պաշտպանունակության վրա:

Անդրադառնալով «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման կազմակերպչական խնդիրներին` արձանագրվեց, որ միավորմանը շարունակում են անդամակցել նոր կազմակերպություններ, ինչը շարունակաբար ավելի է ընդլայնում շարքերը: Ելնելով նշվածից կառավարման խորհուրդը, միավորման կառավարումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով, որոշեց ստեղծել 15 միություններ և 3 հանձնաժողովներ, որոնց գործունեության մասին տեղեկություններ կներկայացվի հաջորդիվ»,- նշված է «Հայկական վերածնունդ»-ի հաղորդագրության մեջ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ
Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։...
Աղբյուր` Panorama.am
21:08
Բերման է ենթարկվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
20:54
Սուրեն Պետրոսյանին տանում են Նոյեմբերյանի բաժին
Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտնում են․ «Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, նրան տանում են Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան
Տնտեսագետ Մանուկ Հերգնյանը գրում է․ «Երբ մի օր այս նվաղած վիճակից հայ ժողովուրդը վեր կանգնի՝ ստացված խորը հոգեբանական վնասվածքը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Տավուշցիներին ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում, իրավիճակը լարված է
Ոստիկաններն ուժով հեռացնում են քաղաքացիներին փողոցից՝ կիրառելով բիրտ ուժ։ Կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։ Ոստիկանները ուժով մեքենաները...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Ճանաչումից՝ հատուցում». մեկնարկեց ավանդական ջահերով երթը
Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Ճանաչումից՝ հատուցում» խորագրով ավանդական ջահերով երթը։ Բազմաթիվ քաղաքացիներ եկել են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Փաշինյանին հեռացնելու ամենաճիշտ ճանապարհն անվստահություն հայտնելն է․ Սերժ Սարգսյան
«Որևէ մեկն ի վիճակի չէ ցեղասպանությունը կասկածի տակ առնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:43
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայոց ցեղասպանության   109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
19:31
«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»
«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը» ահազանգում է․ Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ցեղասպանությանը կանանցից ու երեխաներից կազմված քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բացվել է «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Աղբյուր` Panorama.am
19:17
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»,- ասաց հոգևորականը՝ դիմելով  ոստիկաններին։...
Աղբյուր` Panorama.am
19:03
«Իմնեմնիմի»-ի հաջորդ հերթապահներն են Վարուժան Գեղամյանը ու Սուրեն Սարգսյանը
«Իմնեմնիմի»-ի  հաջորդ հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Այս առիթով փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
18:43
Ոստիկանը զգուշացրեց Սրբազանին՝ ճանապարհ չփակեք
Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծ թվով ոստիկաններ են արդեն բերվել։ Ոստիկանը Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Վահրամ Տեր-Մաթևոսյան. Էրդողանի հայտարարությունը վիրավորանք է, անարգանք, հանդուգն ու անընդունելի
Իրաքից Թուրքիա վերադառնալիս այսօր՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ռեջեփ  Էրդողանը հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին։ Տավուշցիները փորձում են փակել Բագրատաշենի անցակետ տանող...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ռուսաստանը մտահոգված է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողը ռուսաֆոբիա է դրսևորում
 Մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը սպասում է, որ թուրքական իշխանությունները բացատրություն տան...
Աղբյուր` Panorama.am
18:04
Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ
Առավել հաճախ օգտագործվող սկզբնական վեկտորների եռյակ 2023-ին մտել են հաճախ փոքր և միջին բիզնեսի սեգմենտում գտնվող կապալառուների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել  իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքում տրամադրությունները լարված են ու, բնականաբար, ի աջակցություն տավուշցիների են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}