Պյոտոր Պորոշենկո. Հետախուզության բոլոր ուժերը պետք է կենտրոնացնել Ռուսաստանի դեմ
Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն հայտարարել է, որ ուկրաինական հետախուզության բոլոր ուժերը անհրաժեշտ է կենտրոնացնել Ռուսաստանի դեմ: Այս մասին հաղորդում է «Газета.Ru»-ն` հղում կատարելով Պորոշենկոյի մամուլի խոսնակ Սվյատոսլավ Ցգոլկոյի թվիթերյան գրառմանը:
«Ուկրաինական հետախուզության բոլոր գործողությունները անհրաժեշտ է ուղղել ռուսական ագրեսիայի դեմ»,-ցիտել է Ցիգոլկոն Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունում Պյոտոր Պորոշենկոյի ունեցած ելույթից:
Նշվում է, որ Պորոշենկոն ներկայացրել է ստորաբաժանման նոր ղեկավարին` Վալերի Կոնդրատյուկին, ով նախկինում աշխատել է որպես Ուկրաինայի անվտանգության ծառայության հակահետախուզության վարչության ղեկավար: