Արաբագետ. Թուրքիան պատրանք է ստեղծում, թե վճռական է տրամադրված ԻՊ դեմ պայքարում (տեսանյութ)
«Հարվածելով «Իսլամական պետությանը» Սիրիայի տարածքում և բացելով իր ռազմաօդային բազաները կոալիցիոն օդուժի համար, Թուրքիան պատրանք է ստեղծում, որ վճռական է տրամադրված «Իսլամական պետության» դեմ պայքարում, կանգնած է միջազգային կոալիցիայի կողքին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Ըստ նրա, միաժամանակ հարվածներ հասցնելով իրաքյան Քուրդիստանում «Քուրդիստանի աշխատավորական» կուսակցության կայանատեղիներին, ճնշումներ իրականացնելով այդ կուսակցության հանդեպ, Թուրքիան մի քանի խնդիր է լուծում՝ թուլացնելով այդ կուսակցությանը, թուլացնում է նաև Սիրիայի քրդերին, փորձում է Մերձավոր Արևելքում սեպ խրել քրդական ուժերի միջև:
«Թուրքերը փորձում են օդային հարվածներով, ռազմական գործողություններով ցույց տալ, որ ի զորու են իրենց հարմար մեթոդներով իրականացնել ռազմական գործողություններ իրենց նպատակներին հասնելու համար և դրանով փորձում են բարձրացնել իրենց հեղինակությունը տարածաշրջանում և դրանից դուրս»,- ասաց արաբագետը:
Ս. Գրիգորյանի կարծիքով, վտանգը չի հասել Հայաստանի սահմաններին. «Կարծում եմ, որ Հայաստանի հետ կապված խնդիրը համայնքներին է վերաբերում, որոնք գտնվում են վտանգված տարածքներում: Միաժամանակ Հարավային Կովկասի համար խնդիրներից մեկն այն է, որ ռեգիոնը դառնում է ծայրահեղ իսլամիստների արմատական տրամադրություններով լեցուն: Հայաստանի խնդիրներից մեկն այն պետք է լինի, որ այդ ակտիվությանը միտված որոշակի քայլեր ձեռնարկվեն»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ