«Միստրելիները» չմատակարարելու դիմաց Ֆրանսիան Ռուսաստանին կվճարի 1,16 մլրդ եվրո
Ֆրանսիան Ռուսաստանին պետք է վճարի 1,16 մլրդ եվրո «Միստրելիների» մատակարարման պայմանագիրը խախտելու համար: Այս մասին ուրբաթ օրը հայտնել է «Կոմերսանտը»` հղում կատարելով ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում սեփական աղբյուրներին:
Փոխհատուցման չափի մասին պայմանավորվածությունն ըստ հրապարակման` ձեռք է բերվել ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի և Ֆրանսիայի պաշտպանության և ազգային անվտանգության գլխավոր քարտուղար Լուի Գոտյեի միջև 2015թ-ի գարնանից ընթացող բանակցությունների ընթացքում: Մինչ այս Փարիզը պատրաստ էր վճարել 784,6 մլն եվրո, մինչդեռ Մոսկվան պահանջում էր 1,16 մլրդ եվրո: Այն իր մեջ ներառում էր 892,2 մլն եվրո կանխավճարը, ինչպես նաև անձնակազմի պատրաստման համար ծախսված միջոցները, Վլադիվոստոկում ուղղաթիռակիրների կայանման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցումը և Ка-52К նմուշային 4 ուղղաթիռների պատրաստումը:
Փարզը վերջնական արդյունքում համաձայնել է վճարել պահանջվող գումարն ամբողջությամբ և երաշխավորել է ապահովել նավերի վրայից ռուսական տեխնիկայի ապամոնտաժման և վերադարձման գործընթացը:
Պարբերականի տվյալներով` բոլոր հարցերը պաշտոնապես կկարգավորվեն օգոստոսի առաջին տասնօրյակի ընթացքում, ինչից հետո պաշտոնական հայտարարություններով հանդես կգան Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին