ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցների ենթակա անձանց և կազմակերպությունների շրջանակը
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել մի շարք անձանց հանդեպ, ովքեր ամերիկյան իշխանությունների կարծիքով, փորձել են խախտել նախկինում սահմանված պատժամիջոցների ռեժիմը: Այս մասին «Lenta.ru»-ի հաղորդմամբ, հուլիսի 30-ին հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:
Ինչպես մեկնաբանել է գերատեսչությունը, խոսքը վերաբերում է Ղրիմի շուրջ սահմանված պատժամիջոցներին, որոնք արգելում են ամերիկյան գործարարներին ներդրումներ կատարել Ղրիմում, որևէ տեսակի ապրանքների մատակարարումը կամ ծառայությունների մատուցումը, ինչպես նաև բիզնես-բանակցություններ վարել տեղի գործարար շրջանակների հետ:
Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել մասնավորապես Ուկրաինայի նախկին անվտանգության խորհրդի և պաշտպանության քարտուղար Անդրեյ Կլյուևը, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդին` Ալեքսանդրը, ուկրաինացի բիզնեսմեն Սերգեյ Կուրչենկոն, ռուսաստանցի գործարար Բորիս Ռոտենբերգի որդի Ռոմանը, «Կալաշնիկով» կոնցերնի թոփ-մենեջերներ Անդրեյ Բիլյուտինն ու Ալեքսանդր Օմելչենկոն և այլք:
Ընդհանուր առմամբ պատժամիջոցներ են սահմանվել մի քանի տասնյակ կազմակերպությունների նկատմամբ, որոնք գրանցված են Ռուսաստանում, Բելառուսում, Ֆինլանդիայում, Ռումինիայում, չինական Հոնգկոնգում, Կիպրոսում, Վիրգինյան կղզիներում և այլ վայրերում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին