Հայաստանում տեղի կունենան ԱՊՀ երկրների ռազմամարզական խաղեր
ՌԴ պաշտպանության փոխնախարար Արկադի Բախինը հանդիսավոր կերպով ԱՊՀ անդամ երկրների բանակների ռազմամարզական խաղերի դրոշը փոխանցել է Հայաստանի պատվիրակության ղեկավարին, որտեղ անցվելու են հաջորդ նման տիպի մրցումները: Այս մասին հայտնում է «Ռիա» գործակալությունը:
«ԱՊՀ երկրների բարեկամական բանակների միջև ռազմամարզական մրցաշարերի պահանջարկն աճում է: Կրկնակի նշանակալի է, որ խաղերն անցան «CISM» Համաշխարհային ռազմամարզական 6-րդ ամառային խաղերի շեմին, որոնք այս տարի անցնելու են Հարավային Կորեայում: Անցած խաղերը վկայում են, որ մեր պետությունները պատրաստ են զարգացնել միջպետական համագործակցությունը ռազմական ոլորտում և բանակային սպորտի զարգացման գործում»,-ասել է Բախինն ԱՊՀ երկրների բանակների ռազմամարզական խաղերի փակմանը, որոնք մեկնարկել էին հուլիսի 25-ին ԲԿՄԱ-ում:
Նա վստահություն է հայտնել, որ նման միջոցառումները իրենց ավանդը կունենան պետությունների միջև ռազմական համագործակցության ամրապնդման գործում: Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել մրցավարներին և պարգևատրել զինծառայողներին մեդալներով մարտական համագործակցության ամրապնդման համար:
Առաջին ռազմամարզական խաղերին, որ նվիրված էին Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 70-ամյակին, մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղրղստանի, Ղազախստանի և Տաջիկստանի ԶՈւ ուժեղագույն մարզիկները: Ընդհանուր առմամբ մարզական առաջնության համար պայքարել է 228 զինծառայող, խաղարկվել է մեդալների 85 կոմպլեկտ: Առաջին խաղերի ծրագրում ընդգրկված էր 10 մարզաձև. բանակային ձեռնամարտ, ձյուդո, մարզաքարային սպորտ, ռազմա-մարզական համալիրի բազմամարտ, հրաձգություն, լող, ամառային սպայական եռամարտ, մարզական կողմնորոշում, միջազգային զինվորական հնգամարտ և հրամանատարական մեկնարկներ:
Զինծառայողների խաղերի անցկացման որոշումն ընդունվել Է ԱՊՀ անդամ երկրների պաշտպանանության նախարարների խորհրդի նիստում՝ ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի նախագահությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ