ԶԼՄ-ներ. Մերկելը պատրաստվում է կրկին առաջադրվել կանցլերի պաշտոնում
Գերմանիայի կանցլեր Անկելա Մերկելը ամենայն հավանականությամբ կրկին իր թենկածությունը կառաջադրի կանցլերի պաշտոնում: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն` հղում անելով «Der Spiegel» ամսագրին:
Ինչպես նշվում է, Քրիստոնեա-դեմոկարատական միության գլխավոր քարտուղար Պետեր Թաուբերոմի և դաշնային գործադիր քարտուղար Կալուս Շյուլերի հետ հանդիպման ժամանակ Մերկելը քննարկել է, թե ինչպես է համակարգելու ՔԴՄ-ի նախընտրական արշավը: Միաժամանակ նշվում է, որ կուսակցությունը արշավը անցկացնելու է Բեռլինում գտնվող կուսակցության շտաբ գրասենյակից:
«Der Spiegel»-ի տեղեկություններով, մի քանի շաբաթ առաջ Մերկելը առաջիկա ընտրական կամպանիայի հետ կապված ռազմավարական հարցերը քննարկել է նաև Քրիստոնեա-սոցիալական միության ղեկավար անձնակազմի հետ: Հաղորդվում է, որ այս կապակցությամբ կուսակցության համանախագահը նշել է, որ ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը պետք է ձգտի խորհրդարանում ձայների մեծամասնություն ստանալ, սակայն Մերկելը կասկածամտորեն է վերաբերվել այդ առաջարկին:
Հաղորդվում է նաև, որ առաջադրման մասին Մերկելը պաշտոնապես կհայտարարի միայն 2016 թվականի սկզբին: Պարբերականը հավելում է, որ հայտնի չէ` արդյոք Մերկելը կպայքարի կանցլերության ողջ ժամկետի համար, թե ոչ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները