ՀՀԿ-ն Հայաստանի ղեկավարի հաջորդ թեկնածուի մասին կխոսի, եթե ժողովուրդն ընդունի Սահմանադրությունը. Հովիկ Աբրահամյան
Հանրապետական կուսակցությունում դեռ վաղ են համարում երկրի ղեկավարի հաջորդ թեկնածուի մասին խոսելը:
Այսօր Գյումրիում լրագրողներից մեկը վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե Սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված արդյոք քննարկվե՞լ է Հայաստանի ղեկավարի թեկնածուի մասին հարցը: Վարչապետն ի պատասխան արձագանքեց. «Սահմանադրական բարեփոխումները դեռ ընթացքի մեջ են: Մենք դրա մասին կխոսենք, երբ ժողովուրդն ընդունի Սահմանադրությունը: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը պետք է օգոստոսի ընթացքում Սահմանադրության նախագիծը ուղարկի Ազգային ժողով քննարկման»:
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց