Նալբանդյանը Բելառուսի նորանշանակ դեսպանի հետ ԵՏՄ համագործակցության հարցեր է քննարկել
Այսօր Հայաստանում Բելառուսի Հանրապետության նորանշանակ դեսպան Իգոր Նազարուկը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
ՀՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ դեսպան Իգոր Նազարուկն իր գործունեությամբ կնպաստի հայ-բելառուսական հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Դեսպանը վստահեցրել է, որ երկու երկրների միջև առկա համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու համար առավելագույն ջանքերը կներդնի։ Դեսպան
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Նազարուկը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերը։ Երկուստեք կարևորել են այդ ուղղությամբ հավելյալ ջանքերի գործադրումը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին և միջխորհրդարանական կապերին։
Զրուցակիցները մտքեր փոխանակել ԵՏՄ շրջանակներում հայ-բելառուսական համագործակցության վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաև արտգործնախարարությունների միջև համագործակցությանը, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության հարցերին։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ