ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները պայթյունավտանգ են
ԳԴՀ նախկին կանցլեր Հելմուտ Քոլի նախկին խորհրդական Հորսթ Տելչիկը քննադատել է Ռուսաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի վարած քաղաքականությունը: «Focus Online»-ին տված հարցազրույցում նա այդ քաղաքականությունը որակել է որպես «պայթյունավտանգ»: Այս մասին հայտնում է «Դոյչէ վելլե» գործակալությունը:
Վերջինիս խոսքով, հենց ՆԱՏՕ-ի գործողություններն են կասկածի տակ դրել Մոսկվայի հետ հարաբերությունները, խոսքը մասնավորապես F-22 կործանիչների՝ Եվրոպա տեղափոխելու ԱՄՆ իշխանությունների մտադրության մասին է:
«Սառը պատերազմի ժամանակ ՆԱՏՕ-ն վարում էր շատ ավելի խելահեղ քաղաքականություն, քան այսօր»,- ասել է փորձագետը և կարծիք հայտնել, որ կողմերը կկարողանան խուսափել հակամարտությունից միայն երկխոսության միջոցով: Դրա հետ մեկտեղ Տելչիկը լիովին բացառել է իրադրության ռազմական զարգացումը՝ նշելով, որ դա կողմերից ոչ մեկ չի ցանկանում:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ ներկայիս լարված իրավիճակում հակամարտությունների գրգռումն ամենևին բացառված չէ:
Այնուամենայնիվ, հույս է հայտնել, որ ՌԴ-ՆԱՏՕ հարաբերություններում առկա լարվածությունը շուտով կնվազի:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ