Բան Կի Մունն առաջարկել է Սիրիայի հարցով նոր կազմակերպություն ստեղծել
ՄԱԿ Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը դիմել է Անվտանգության խորհրդին և առաջարկել Սիրիայում քիմիական հարձակումների հետաքննության իր նախագիծը: Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն՝ հղում կատարելով «Ասոշիեյթիդ պրես» գործակալությանը:
Բան Կի Մունը խորհուրդ է տվել ստեղծել անկախ եռակողմ հանձնաժողով՝ իր օգնականի ղեկավարությամբ, որի նպատակը պետք է լինի ռազմական նպատակներով քլոր կամ այլ թունավոր նյութեր օգտագործողներին հայտնաբերելը:
Գլխավոր քարտուղարի այս առաջարկը հետևում է 2235 բանաձևից, որը միաձայն ընդունվել էր ՄԱԿ ԱԽ-ի կողմից 2015 թվականի օգոստոսի 7-ին: Բանաձևում ՄԱԿ գլխավոր քարտուղարը և Քիմիական զենքի արգելման կազմակեպության տնօրեն Ահմեդ Ուզումչուն խնդրել են քայլեր ձեռնարկել հետաքննող մարմին ստեղծելու համար, որի նպատակը պետք է լինի սիրիական քիմիական զենքի հետ կապված իրավիճակի հետաքննությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի կեսերին լուրեր տարածվեցին, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինները քիմիական զենք են կիրառել քրդերի նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում