Բեյրութում ցուցարարները կառավարական շենք են գրոհել
Բեյրութում «Քեզնից վատ հոտ է գալիս» (You Stink!) շարժման շուրջ 30 անդամ գրոհել է Շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով նախարարության շենքը և պահանջում է նախարար Մուհամեդ Ալ-Մաշնուկի հրաժարականը: Այս մասին հայտնում է «Ալ-Ջազիրա»-ն:
Ցուցարաները նստել են նախարարության միջանցքում՝ գոռալով «Հեռացի՛ր, հեռացի՛ր»: Նրանց դրսում աջակցում են մյուս ցուցարարները: Անվտանգության ուժերը, որոնք շրջափակել են շենքը, թույլ չեն տալիս լրագրողներին մտնել նախարարություն:
Գերատեսչությանը ղեկավարը գտնվում է իր աշխատասենյակում և հրաժարվում է ընդառաջ գնալ ցուցարարներին:
«Ես շարունակում եմ իրականացնել իմ պարտականությունները»,-ОТВ հեռուստատեսությանը փոխանցել է Ալ-Մաշնուկին:
Հիշեցնենք, որ Լիբանանում աղբահանության խնդրի հետ կապված ցույցերը սկսվել էին օգոստոսի 22-ին, որոնք վերածվեցին ոստիկանության և ցուցարարների միջև բախումների: Ցուցարարները պահանջում են կառավարության, ՆԳ ու Շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով նախարարի հրաժարականը՝ կապված աղբահանության հետ ստեղծված ճգնաժամի հետ: Անկարգությունների հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել 300-ից ավելին: