Կրեմլը հերքել է Սիրիա օդուժ ուղարկելու մասին լուրը
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կոչ է արել չհավատ այն լուրերին, որոնց համաձայն Ռուսաստանը օդուժ է ուղարկել Սիրիա`մասնակցելու Իսլամական պետության օբյեկտներին հասցվող ավիահարվածներին: Փոխանցում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:
«Պետք չէ հավատալ նման լուրերի»,-աղբյուրի փոխանցմամբ նշել է Պեսկովը:
Ինչպես հաղորդվում է, ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները լուրեր էին տարածել այն մասին, որ իբրև Ռուսաստանը ռազմական ավիացիա է ուղարկել Սիրիա` Իսլամական պետության զինյալների դեմ պայքարի համար:
Միաժամանակ նշվում է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը ևս մեկնաբանել է այս լուրը` նշելով, որ իրենք ուրախ կլինեին տեսնել Ռուսաստանին ԻՊ-ի դեմ պայքարողների շարքերում: Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Տոները հավելել է, որ իրենք ստուգում են լուրի իսկությունը և այս պահին չեն կարող այն հաստատող որևէ մեկնաբանություն անել:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան