Սահմանադրական փոփոխություններին կողմ կամ դեմ-ը այլ գործընթացով պետք է գնար. «Ժառանգության» քարտուղար
Ցանկացած խմբակցություն, որը գտնվում է Ազգային ժողովում, պետք է իր իր կարծիքն ու վերաբերմունքն արտահայտի, աշխատանքային հանդիպումները և քննարկումները պետք է օգտագործվեն տեսակետ ասելու համար: «Ժառանգությունն» ունի իր տեսակետները, պատկերացումները , որն էլ կարտահայտի ԱԺ լսումների, աշխատանքային հանդիպումների և լիագումար նիստի ժամանակ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն ՝ անդրադառնալով սեպտեմբերի 4-ին սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ կազմակերպվելիք խորհրդարանական լսումներին:
«Մեր ցանկացած լսումների ինստիտուտը, երբ վերցնում ես, մասնակցում են շատ քիչ թվով պատգամավորներ: Արդյո՞ք դա գրանցվում է, նշվում է, հանձնվում է ԱԺ նախագահին, որ ինքն էլ տեսնի, մարդիկ իրենց աշխատանքը կատարել են, թե ոչ: Ես այն պատգամավորներից եմ եղել, որ միշտ իմ աշխատանքը կատարել եմ, կատարելու եմ և թույլ չեմ տալու կանոնակարգի խախտում, եթե իհարկե չեմ գտնվում որևէ գործուղման մեջ»,-նշեց պատգամավորը:
Անդրադառնալով խմբակցության ներսում սահմանադրական փոփոխությունների հետ տարաձայնություններին «Ժառանգության» քարտուղարն ասաց, որ ինքն իր կարծքիը վաղուց ասել է. «Կողմ կամ դեմ լինելու խնդիրների շրջանակը համարում եմ, որ այլ գործընթացով պետք է գնար: Մինչև մենք չձևավորեինք վստահություն ընտրական գործընթացի կամ համակարգի համար, քննարկել տեքստի լավ կամ վատ լինելը ավելի շատ երկրորդական է: Թեկուզ ունենանք աշխարհի ամենալավ սահմանադրությունը, բայց այս տեսակի ինստիտուտներ, որոնք կյանքի չեն կարողանում կյանքի կոչել այսօրվա գրած օրենքը, ինչ է փոխելու այն մեր կյանքում»:
Թ. Պողոսյանը նշեց՝ այնպես չէ, որ «Ժառանգությունում» առաջին անգամ են տարաձայնություններ լինում, դրանք հարթելու ձևը կգտնեն. «Եթե հնարավոր չլինի որոշում կայացնել, ամեն մարդ կլինի ազատ իր գործողություններում՝ դրանով չխախտելով որևէ օրենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները