ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում ռուսական ընկերությունների դեմ
ԱՄՆ-ն պատրաստվում է ռուսական ընկերությունների դեմ նոր պատժամիջոցներ սահմանել`Սիրիային, Իրանին և Հյուսիսային Կորեային արգելված մատակարարումներ իրականացնելու հետ կապված: Փոխանցում է «BBC»-ն:
Ինչպես հաղորդվում է, պատժամիջոցներ սահմանվելու են «МиГ», «Рособоронэкспорт», «Катод», ինչպես նաև ապրանքաշինական «Конструкторское бюро» ընկերությունների նկատմամբ, որոնք, աղբյուրի փոխանցմամբ, առաջին անգամը չէ, որ հայտնվում են Միացյալ Նահանգների սև ցուցակում:
Այսօրվանից ուժի մեջ մտնող պատժամիջոցները վերաբերելու են նաև չինական, հյուսիսկորեական, սիրիական, սուդանական և թուրքական որոշ ընկերություններին:
Աղբյուրի փոխանցմամբ` ԱՄՆ դաշնային կառավարության բոլոր մարմիններին խստագույնս հանձնարարվել է զերծ մնալ սև ցուցակում հայտնված ընկերությունների հետ որևէ գործաք անելուց: Բացառություններ կարող են լինել միայն Պետքարտուղարության հատուկ որոշման առկայության դեպքում: Վերոնշյալ ընկերությունների հետ արդեն իսկ գոյություն ունեցող բոլոր լիցենզիաները կասեցվել են: