Գեներալ Սալամի. Միացյալ Նահանգներն Իրանի ժողովրդի թիվ մեկ թշնամին է
«Միացյալ Նահանգներն Իրանի ժողովրդի թիվ մեկ թշնամին է»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ընդհանուր հրամանատարի տեղակալ, գեներալ Հոսեյն Սալամին:
Նշենք, որ ԻՀՊԿ ենթակայությամբ գործող «Բասիջ» ռազմական կառույցն նախօրեից մայրաքաղաք Թեհրանում զորավարժություն է անցկացնում, որին մասնակցում է 250 գումարտակ, որի մեջ ընդգրկված է 50 հազար մարտիկ:
Գեներալ Սալամին այսօր առավոտյան զորավարժության մասնակիցների առջև ունեցած ելույթում, անդրադառնալով Իրանի հակառակորդների սահմանած պատժամիջոցներին ու հաճախ հնչող սպառնալիքներին, մասնավորապես նշել է. «Իրանի ժողովուրդը մշատական սպառնալիքների պայմաններում համբերության և պայքարի շնորհիվ կարողացավ ստիպել, որպեսզի թշնամին ընտրի դիվանագիտական ճանապարհը»:
Շարունակելով խոսքը՝ ԻՀՊԿ ընդհանուր հրամանատարի տեղակալը հավելել է. «Ամերիկացի պաշտոնյաներն ինչ ուզում են թող ասեն, սակայն նրանք չեն կարող անել այն, ինչ ուզում են: Մենք շուրջօրյա հետևում ենք նրանց գործողությունները, մենք կկտրենք այն ձեռքը, որը կփորձի դիմել ռազմական տարբերակին»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց