Պետական որակի մեջ այս նոր փաստաթղթի ընդունումը որևէ դրական բան չի բերելու. Ր. Հովահաննիսյան (տեսանյութ)
«Թունավոր ծառը բարի պտուղ չի կարող տալ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսքն այսպես սկսեց սկսեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծին:
«Որքան էլ ոմանք ողջունեն այս փոփոխությունները, դրանք նպատակ ունեն ծխածածկույթի ներքո, խորհրդարանական կառավարման համակարգ անվան տակ, ոչ միայն մի հոգու իշխանությունը երկարաձգել, այլ բառի բուն իմաստով կերտել կուսակցապետություն»,-նշեց Ր. Հովհաննիսյանը:
Նա շեշտեց, որ «Ժառանգությունը» դեմ է այդ փոփոխություններին:
«Ժառանգության» առաջնորդը նկատեց, որ պետական որակի մեջ այս նոր փաստաթղթի ընդունումը որևէ դրական բան չի բերելու:
Ըստ նրա՝ կարևորն այն է, որ գեղեցիկ գրված այդ դրույթնրի պատճառով չշեղվենք բուն նպատակից: Հովհաննիսյանի դիտարկումները առավել մանրամասն տեսանյութում: