Սահմանադրության նախագծով փոքրամասնության ձայնը լսելի է դառնալու. Սահմանադրագետ
Սահմանադրական փոփոխությունների այն ծավալը, որը առաջարկվում է Սահմանադրության նախագծով, չկա որևէ պառլամենտական երկրում: Այդ մասին այսօր Ազգային ժողովում կազմակերպված սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ խորհրդարանական լսումներում հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:
«Ես դա կարող եմ վստահորեն ասել», -հայտարարեց Պողոսյանը` ընդգծելով, որ Սահմանադրության նախագծով փոքրամասնության ձայնը լսելի է դառնալու: Մասնավորապես, ընդդիմությունը, Պողոսյանի խոսքով, կարող է հաջողություններ ունենալ Քննիչ հանձնաժողովի գործունեության շրջանակներում:
«Ընդդիմությունը լիակատար հնարավորություն է ստանում քննել կոնկրետ խնդիրը ստանալ անհրաժեշտ փաստաթղթերը և որոշումներ կայացնել: Քննիչ հանձնաժողովների կազմի ու նախագահության առումով հնարավոր չէ այնպիսի իրավիճակ, որ փոքրամասնությունը պահանջի փաստաթղթեր ու չստանա, ամրագրել ենք, որ Ազգային ժողովի փոխնախագահներից մեկը լինի ընդդիմության ներկայացուցիչ, ամրագրել ենք, որ մեկ քառորդի պահանջով յուրաքանչյուր քառօրյայում կազմակերպվեն հրատապ քննարկումներ կարևորագույն քաղաքական իրադարձությունների թեմայով», -հավելեց սահմանադրագետը:
Այս ամենից բացի, Պողոսյանը ավելի շատ կարևորում է այն դրույթը, որի համաձայն ընդդիմության անմիջական մասնակցությամբ ընտրվելու են հանրապետության առանցքային պաշտոնյաներ` Գլխավոր դատախազ, ՀՌԱՀ անդամներ, Վերահսկիչ պալատի անդամներն ու նախագահը, ԿԸՀ նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ