ԵՄ-ի հայտարարությունը Հայաստանի և Բելառուսի հետ կապված
Եվրոպական միությունը Հայաստանի և Բելառուսի հետ համագործակցության նոր համաձայնագրեր է պատրաստում, որոնք այդ երկրները ավելի քիչ կկապեն ԵՄ-ի հետ, քան նախկինում նախատեսվում էր Ասոցացման համաձայնագրերով: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ-ում նախագահող Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբոռնը: Փոխանցում է «Ռիա նովոստի» գործակալությունը:
«Մենք փնտրում ենք մի համակարգ, որի դեպքում չեն փլվի կամուրջները: Հասկանում ենք, որ ասոցացման համաձայնագիրը հնարավոր չէ, բոլոր կողմերն էլ պատրաստ են գտնել ավելի թեթև տարբերակ, ավելի ֆունդամենտալ: Երկու երկրների մասով բոլորը համաձայն են: Դա ասոցացման համաձայնագիր չէ, այն չի աշխատի: Այն մակարդակով ավելի ցածր կլինի, չեմ կարող ասել, ինչպես կկոչվի»,- նշել է Ասելբոռնը:
Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ համաձայնագրի նոր տաբերակում մաքսային արտոնություններ չեն լինելու և ընդհանուր առմամբ փաստաթուղթը գտնվում է քննարկումերի փուլում:
«Մենք Հայաստանին առաջարկել ենք, Հայաստանը դրական պատասխան է տվել: Բելառուսում էլ ոչ բացասական միտումներ են նկատվում այս ուղղությամբ»,- հավելել է Ասելբոռնը:
Եվրոպական միության Հարևանության քաղաքականության շարունակությունը հանդիսացող Արևելյան գործընկերության ծրագիրը ներառում է հետխորհրդային վեց հանրապետությունների՝ Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Ադրբեջան և Բելառուս:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում