Էրդողան. Ռուսաստանը կարող է Թուրքիային կորցնել որպես բարեկամ երկիր
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելի վարչապետի հետ համատեղ կայացած ասուլիսում մեկնաբանել է Թուրքիայի օդային տարածք ներխուժած ռուսական ռազմական ինքնաթիռի հետ կապված դեպքը` նշելով, որ այդ ամենի արդյունքում Ռուսաստանը կարող է Թուրքիային կորցնել որպես բարեկամական երկիր: Հաղորդում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը` «Reuters»-ի վրա հղումով:
«Ռուսաստանի հետ մեր լավ հարաբերությունների մասին բոլորը տեղյակ են, բայց եթե Ռուսաստանը կորցնի այնպիսի բարեկամի, ինչպիսին Թուրքիան է և որի հետ շատ ոլորտներում է համագործակցում, ապա շատ բան կկորցնի, ուստի Ռուսաստանը պետք է որ իմանա այս մասին»,- հայտարարել է Էրդողանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել , որ Թուրքիան իր օդային տարածքում հայտնված ռուսական ռազմական ինքնաթիռի կապակցությամբ դիմել էր ՆԱՏՕ-ի իր առանցքային գործընկերներին, վերջիններս էլ իրենց մտահոգությունն էին հայտնել առ այն, որ ռուսական կողմի քայլերը ամենևին էլ պատահականություն չեն: Միաժամանակ հաղորդվում է, որ դեպքի առնչությամբ Թուրքիայում ՌԴ դեսպանը երկու անգամ կանչվել է այդ երկրի արտգործնախարարություն` բացատրություններ տալու: