Սպասում ենք ԼՂՀ իշխանությունների պատասխանին. Նաղդալյան
«Չեմ կարծում, որ ես Ղարաբաղի իշխանությունների փոխարեն պետք է պատասխանեմ ձեր հարցին: Մենք հիմա իսկապես Ղարաբաղի իշխանությունների պատասխանին ենք սպասում», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք պետք է ԼՂՀ իշխանությունները հրավիրել հակահայկական զեկույցի հեղինակ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերին:
Հիշեցնենք` ԵԽԽՎ-ում «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» հակահայկական զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերը գրություն էր ուղարկել ԼՂՀ իշխանություններին, որով Արցախ այցելելու թույլտվություն խնդրել: Արցախի ղեկավարությունը, սակայն, չի շտապում հրավեր ուղարկել Ուոլթերին և ակնարկում է, որ հրավեր չեն ուղարկի, քանի որ զեկույցի բովանդակությունն օբյեկտիվ ու անաչառ չէ:
«Թե՛ զեկույցի վերնագիրը, թե՛ այդ ընթացքում դրսևորված պահվածքը չի խոսում այն մասին, որ դա լինելու է անաչառ զեկույց, ի սկզբանե հայտարարվել է», -իր հերթին հավելեց Հերմինե Նաղդալյանը:
Թեմային առնչվող հրապարակում`
Արցախի իշխանությունները չեն շտապում պատասխանել հակահայկական զեկույցի հեղինակ Ուոլթերին
Հակահայկական զեկույցի հեղինակ Ուոլթերը ԼՂՀ իշխանություններից Արցախ այցելելու թույլտվություն է խնդրել