Պեսկով. Ռուսաստանի ռազմական օպերացիայի նպատակը սիրիական խնդրի քաղաքական կարգավորումն է
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների նպատակն է հասնել այդ երկրում իրավիճակի քաղաքական կարգավորմանը: Փոխանցում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:
«Քաղաքական փուլին հասնելը և քաղաքական կարգավորումը հանդիսանում է Ռուսաստանի բոլոր գործողությունների վերջնանպատակը»,- նշել է Պեսկովը:
Ինչպես նշվում է, Պեսկովը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ իրենց թիրախը Սիրիայի իշխանությունների դեմ հանդես եկող ահաբեկչական խմբավորումներ են: ՌԴ մամուլի քարտուղարը նաև հերքել է ամերիկյան լրատվամիջոցների այն հայտարարությունները, թե Ռուսաստանը պատրաստվում է Սիրիայում ցամաքային ռազմական գործողություններ իրականացնել: