Զուրաբյանն առաջարկում է հրաժարվել «Սահմանադրության փոփոխության ժամանակավրեպ փորձից»
Ազգային ժողովի կողմից հոկտեմբերի 5-ին ընդունված Սահմանադրական փոփոխությունները իշխանությունները փորձում են ներկայացնել որպես քաղաքական կոնսենսուս, բայց իրականում բոլորն էլ գիտեն, որ այն որևէ կերպ չի ներակայացնում մեր ժողովրդի քաղաքական կամքը: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Հայ Ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա պնդմամբ, սահմանադրական բարեփոխումների գործընթացը ժողովրդի կամքը չի ներկայացնում քանի որ ներկայիս Ազգային Ժողովը ձևավորվել է «ընտրակեղծարարության արդյունքում»: Բացի այդ, ըստ Զուրաբյանի, դեռ այս տարվա սկզբին իշխանությունները չունեին անհրաժեշտ կոնսենսուս, և միայն հակառակը՝ ձևավորվել էր սահմանադրական փոփոխություններին ընդդիմացող խորհրդարանական ուժերի եռյակ, որն իր շուրջ միավորել էր 53 պատգամավորի:
Այնուհետև պատգամավորը շարունակեց, որ այդ դաշինքը քանդվեց միայն ընդդիմության ղեկավարների և ակտիվիստների նկատմամբ կատարված ճնշման արդյունքում:
«Այս ամենը նշանակում է, որ տեղի է ունեցել ոչ թե քաղաքական կոնսենսուս, այլ բռնաճնշումների, սպառնալիքների, շանտաժի, կաշառքի արդյունքում կատարված հակասահմանդրական քվեարկություն, որը որևէ կապ չունի հայ ժողովրդի կամքի հետ: Հայ ժողովուրդը իրականում շատ լավ էլ գիտի, որ փոփոխութույան միակ նպատակն է Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգումը», -հայտարարեց Զուրաբյանը՝ առաջարկելով «ելնելով պաշտպանության և պետական անվտանգության շահերից, հրաժարվել Սահմանադրության փոփոխության ժամանակավրեպ փորձից»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը