ԵՄ-ն պատրաստվում է արտաքսել 400 հազար միգրանտ
Հարյուր հազարավոր միգրանտներ, որոնց մերժել են փախստականի կարգավիճակ տալուց, ԵՄ-ից կարտաքսվեն:
Լրատվամիջոցների փոխանցմամբ, միգրանտների վերադարձի պլանը նախատեսում է 400 հազար մարդու արտաքսում, որոնք ԵՄ տարած ենք ոտք դրել այս տարվա առաջին կիսամյակում:
Նշվում է, որ Շենգենյան գոտու մեջ չմտնող Մեծ Բրիտանիան չի մասնակացի արտաքսմանը, սակայն երկրի ՆԳՆ ղեկավարը հայտարարել է, որ աջակցում է այդ նախաձեռնությանը, քանի որ դրա շնորհիվ հնարավորություն է ընձեռվում ֆրանսիական Կալե ճամբարը «մաքրել» միգրանտներից: Այնտեղից նրանք մուտք են գործում Անգլիա:
Արտաքսումը պետք է իրականացվի միջազգային նորմերին համապատասխան, գործընթացը վերահսկվելու է, խախտումների դեպքում կլինեն տուգանքներ: