Օլանդն ու Անգելա Մերկելն այսօր պատմական ելույթ կունենան Եվրոպական խորհրդարանում
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր պատմական համատեղ ելույթով հանդես կգան Ստրասբուրգում ընթացող Եվրոպական խորհրդարանի նստաշրջանում։ Առաջնորդները կխոսեն եվրոպական արդի խնդիրներից և քննարկումներ կանցկացնեն քաղաքական խմբերի ղեկավարների հետ։
Սա կլինի Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների առաջին համատեղ ուղերձը 1989թ-ի նոյեմբերից ի վեր, երբ նախագահ Ֆրանսուա Միտերանն ու կանցլեր Հելմուտ Կոլը ելույթ ունեցան Եվրոպական խորհրդարանում, ովքեր քննարկում էին Սառը պատերազմի ավարտը խորհրդարանականների հետ։
Խորհրդարանում Օլանդն ու Մերկելը ելույթ կունենան մեկը մյուսի ետևից։ Ելույթներին կհաջորդեն քաղաքական խմբերի արձագանքները, որից հետո նախագահն ու կանցլերը կպատասխանեն խորհրդարանականների հարցերին ու կավարտեն իրենց ելույթները։
Քննարկման առանցքում կլինեն փախստականների ճգնաժամը Եվրոպայում, Սիրիայում իրավիճակի վատթարացումը, Հունաստանի պարտքի ճգնաժամը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին