Պուտին. Օլանդն առաջարկել է միավորել Սիրիայի պետական բանակի և «Սիրիայի ազատ բանակ»-ի ջանքերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Ֆրանսիայի նախագահ Օլանդը առաջարկել է «Իսլամական պետության» դեմ պայքարի համար միավորել Սիրիայի պետական բանակի և ընդդիմադիր ուժերի`«Սիրիայի ազատ բանակ»-ի ջանքերը: Հաղորդում է «Գազետա.ռու»-ն:
«Ֆրանսիա կատարած վերջին այցի ընթացքում պարոն Օլանդը հետաքրքիր գաղափար առաջարկեց, համաձայն որի կարելի է համենայնդեպս փորձել միավորել Ասադի ուժերի, կառավարական բանակի և այսպես կոչված « Սիրիայի ազատ բանակ»-ի ջանքերը»,- նշել է Պուտինը:
Շարունակելով խոսել Ասադին դեմ հանդես եկող «Սիրիայի ազատ բանակ»-ի մասին` Պուտինը ընդգծել է, որ ինքը տեղյակ չէ, թե որտեղ են նրանք տեղակայված և ով է այն գլխավորում:
«Եթե ելնենք այն հանգամանքից, որ դա սիրիական ընդդիմության առողջ հատվածի ռազմական թևն է և եթե հնարավոր լիներ նրանց միավորել ընդհանուր թշնամու` ահաբեկչական կազմակերպությունների`ԻՊ-ի, «Ջեբաթ ան-նուսրա»-ի և նրանց նմանների դեմ, ապա այդ ժամանակ լավ նախապայմաններ կստեղծվեին Սիրիայում իրավիճակի քաղաքական կարգավորման համար»,- նշել է Պուտինը:
Միաժամանակ, աղբյուրը, հղում անելով Reuters գործակալության վրա, գրում է, որ այս հայտարարություններին արձագանքել է «Սիրիայի ազատ բանակ»-ի ղեկավարներից մեկը` միավորման մասին առաջարկը համարելով «անտրամաբանական»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում