Պաշտպանը ԱԺ էր եկել 40 խնդիրներով
Այսօր Մարդու իրավունքների 2014 թվականի ընթացքում ՀՀ ՄԻՊ գործունեության մասին զեկույցի ներկայացման ժամանակ Պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարոց, որ ինքը խորհրդարան է եկել 40 խնդրով:
«Սրանք 40 օրենսդրական խնդիրներ են, որոնց հետ միասին ես եկել եմ Ազգայի ժողով ակնկալիքով, որ առաջիկա ամիսներին կամ հաջորդ տարվա ընթացքում համատեղ ուժերով լուծենք», -դիմելով պատգամավորներին հայտարարեց Անդրեասյանը:
Դրանցից մեկը, ըստ Պաշտպանի պետպատվերի շրջանակում դեղերի որակի անբավարար լինելն է: «Պետական գնումների մրցույթում հաղթում է ցածր գին առաջարկող ընկերությունը. Դեղերը գնում են ցածր գնով ու անորակ են: Անհրաժեշտ է բարելավել գնումների գործընթացը», -հայտարարեց Անդրեասյանը` նկատելով, որ իրենք քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ են ստանում դեղերի որակի վերաբերյալ:
Խնդիրներից մյուսը, որ մատնանշեց Օմբուդսմենը, հոգեբարձության և խնամակալության կից մարմիններին գործող հանձնաժողովների գործունեությունը կարգավորված չէ:
«Ամուսնալուծության դեպքերում հանձնաժողովները առանց երեխաների մասնակցության խնդիրներ են լուծում: Նույնիսկ կոռուպցիոն ռիսկեր կան այդ հանձնաժողովների գործունեության մեջ: Նրանք կարող են որոշել ասենք, երեխային տալ հարբեցող ծնողին: Այդ ամբողջ համակարգի համար հստակ օրենսդրական կարգավորում է պետք», -հայտարարեց Անդրեասյանը՝ նկատելով, որ շատ երեխաների ճակատագրեր է հնարավոր փրկել նման կարգավորման օգնությամբ:
Մյուս խնդիրը դատարաններից տրվող պատճեներն է, որի համար գումար պետք է վճարել՝ 150 դրամ 1 էջ պատճենի համար: «Այս խնդրին առավել շատ բախվում են դատապարտվածները, որոնք ստիպված են իրենց վեչրաբերող փաստաթղթի մեկ էջ պատճենի համար վճարել 150 դրամ, մինչդեռ շուկայական գինը մեկ էջ պատճենի համար արժե 40 դրամ», -հայտարարեց Պաշտպանը՝ նշելով, որ անհրաժեշտ է սոցիալական քայլ կատարել ու փոփոխել պետական տուքի մասին օրենքի համապատասխան դրույթը:
Օմբուդսմենի մատնանշած մյուս խնդիրը վերաբերում էր լրագրողներին. որոշ դեպքերում, ըստ Պաշտպանի, սահամանափակվում էլրագրողի՝ տեղեկատվության աղբյուրը չբաահայտելու իրավունքը, քանի որ ՀՀ օրենսդրությամբ համապատասխան երաշխքիներ սահմանված չեն:
«Անհարժեշտ է քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել դրույթով,որի համաձայն տեղեկատվության աղբյուրը բացահայտելու նպատակով որպես վկա չեն կարող կանչճվել ու հարցաքննվել լրատվական գործունեություն իրականացնողը և լրագրողը՝ բացառությամբ դատարանի որոշման», -հավելեց Կարեն Անդրեասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին