ԿԸՀ-ն հոկտեմբերի 10-ին կհաստատի հանրաքվեի անցկացման ժամանակացույցը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 10-ին արտահերթ նիստ կգումարի, որի ժամանակ կներկայացնի Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի անցկացման ժամանակցույցը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԿԸՀ մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանը:
«ԿԸՀ արտահերթ նիստում կքննարկվի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը», -տեղեկացրեց ԿԸՀ ներկայացուցիչը:
Նշենք, որ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, «Քարոզչությունն սկսվում է հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ»: