55 ավիահարված Սիրիային. Ոչնչացվել է 10 միավոր տեխնիկա
Ռուսական օդուժը մեկ օրում 64 ռազմական թռիչքներ է իրականացրել Լաթաքիայի շրջանում տեղակայված ավիաբազայի ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկոն:
Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ, «Իսլամական պետության» օբյեկտներին հասցվել է 55 հարված: Դրանց արդյունքում, ըստ ՊՆ ներկայացուցչի, ռուսական կողմը կարողացել է Հալեպում ոչնչացնել 10 միավոր տեխնիկա, այդ թվում երկու տանկ ու 5 հետևակային մարտական մեքենա:
Ավիահարվածների իրականացման վերաբերյալ տեսանյութ է հրապարակել «Ռոսիա 24»-ը: