Հանրաքվեում դիտորդների հավատարմագրումը սկսվում է հոկտեմբերի 10-ից. Ժամանակացույց
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում հաստատված հանրաքվեի անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն, հանրաքվեում դիտորդական առաքելություն իրականացնող դիտորդների հավատարմագրումն իրականացվում է հոկտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 26-ը:
Հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածը հոկտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 4-ը 24:00-ն է:
Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս ժամանակաընթացքում գործելու է որպես Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով:
Ըստ նույն ժամանակացույցի, հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում եթերաժամ տրամադրող հեռուստաընկերություններն ու ռադիոընկերությունները, անկախ սեփականության ձևից, իրենց վճարովի եթերաժամանակի մեկ րոպեի գինը հրապարակում են մինչև հոկտեմբերի 19-ը:
Հանարքվեի կենտրոնական հանձնաժողովը, ըստ ժամանակցույցի, հանարքվեի դրվող փաստաթուղթը պետք է հրապարակի մինչև հոկտեմբերի 17-ը: Հանրաքվեի տեղամասերը պետք է կազմավորվեն մինչև հոկտեմբերի 22-ը, իսկ տեղամասային կենտրոնները սահմանվում են մինչև հոկտեմբերի 24-ը:
Հանարքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների տեղամասային կենտրոնում՝ բոլորին տեսանելի հատվածում փակցվում են հոկտեմբերի 27-ին: Հանրային ռադիոյից և հանրային հեռուստատեսությունից անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը Հանրաքվեի ընտրական հանձնաժողովը սահմանում է մինչև նոյեմբերի 1-ը:
ՀՀ ԱԺ խմբակցությունները Հանրային ռադիոյի և հեռուստատեսության եթերաժամերից կարող են օգտվել նոյեմբերի 6-ից:
Հանրաքվեում քվեաթերթիկի նմուշը կսահմանվի նոյեմբերի 26-ին, իսկ քվեաթերթիկները տպագրվեն նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 3-ը:
Հանրաքվեի քվեարկությունն սկսվում է դեկտեմբերի 6-ին, առավոտյան ժամը 08:00-ին և ավարտվում է գիշերը 20:00-ին:
Հանրաքվեի տեղամասում վերահաշվարկի մասին դիմումներն ընդունվում են դեկտեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ից, մինչև 18:00-ն:
Հանրաքվեի նախնական արդյունքները ամփոփվում և հրապարակվում են դեկտեմբերի 7-ին մինչև ժամը 20:00-ն, իսկ վերջնական արդյունքները՝ դեկտեմբերի 13-ին, ինչից հետո կազմվում է համապատասխան արձանագրություն:
Նախորդիվ՝
Հանրաքվեի քարոզարշավը լայն հնարավորություններ է ընձեռում. ԿԸՀ նախագահ
Հանրաքվեն անցկացվելու է Ընտրական օրենսգրքին համապատասխան. Մուկուչյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին