Նալբանդյանը համաժողովի մասնակիցներին հիշեցրեց Հայաստանի կոչումը, առաքելությունը
Հայաստանն արտահայտում իր խորը նվիրվածությունը Ֆրանկոֆոնիային և այն արժեքներին, որոնք տարածում է կազմակերպությունը: Երևանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանի բացման խոսքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ցանկանում եմ վերահաստատել այն տեղը, որ մեր երկիրը մշտապես զբաղեցրել է պատմության ընթացքում՝ քաղաքակրթությունների խաչմերկում, Արևելքի և Արևմուտքի միջև, տարբեր մշակույթների հանդիպման կետում, հիշեցնել իր կոչումը, առաքելությունը՝ լինել հանդուրժողականության երկիր, հարգալից այլոց նկատմամբ, բաց մարդկանց և ժողովուրդների հարաբերություների առջև, խանդավառ մշակույթների, քաղաքակրթությունների երկխոսությամբ»,- ասաց Է. Նալբանդյանը:
ՀՀ ԱԳ նախարարը նաև վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ի նպաստ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության, նրա արժեքների, նպատակների:
«Այս համաժողովը կարևոր փուլ կլինի առավել ամրապնդելու Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի կազմակերպության միջև համագործակցությունը»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Ժողովրդավարությունը փոփոխական երկրաչափության սկզբունք չէ, որ ընդունենք կամ մերժենք. Միկայել Ժան
Հայաստանը ուժի, հպարտության, արիության, հաղթանակի խորհրդանիշ է. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար
Սերժ Սարգսյան. Հանդուրժողականության, ժողովրդավարության սկզբունքների վրա հիմնված հասարակության կառուցումը մեր բոլորի նպատակն է
Կարևոր իրադարձություն մեր կազմակերպության և Հայաստանի համար. Միկայել Ժան
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները