Քիշնևում բողոքի ակցիաներ են
Քիշնևում ընդդիմությունը դուրս է եկել բողոքի ակցիայի: «Հանուն Եվրոպական ինտեգրացիա» ալյանսի կազմի մեջ մտնող Դեմոկրատական, Լիբերալ-դեմոկրատական, Լիբերալ կուսակցությունների գրասենյակների դիմաց մի քանի հարյուր մարդ է հավաքվել:
«Սա նախազգուշական ակցիա է: Մի քանի ժամաից մենք փակելու ենք երթևեկությունը: Նրանք ժողովրդից մեկ մլրդ դոլար են գողացել, և պետք է դրա համար պատժվեն: Գողացված են եղել նաև նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունները: Մենք պահանջում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայիս ղեկավարության հրաժարականն ու արտահերթ ընտրությունների նշանակում»,-ցուցարարների պահանջը փոխանցում են լրատվամիջոցները: