Սենեգալի արտգործնախարար. Մշակութային երկխոսությունը կարևոր է ատելության հաղթահարման համար
«Մշակութային երկխոսությունը Ֆրանկոֆոնիայի ամենահիմնական արժեքներից է, որը նաև շատ կարևոր է անհանդուրժողականության դեմ պայքարի, սոցիալական մարգիլացման, ատելության հաղթահարման, ծայրահեղ բռնության վերացան համար»,- Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանի բացման խոսքում ասաց Ֆրանկոֆոնիայում նախագահող Սենեգալի արտգործնախարար Մանքյոր Նդայեն:
Նա նշեց, որ անվտանգության ամրապնդման գործում կարևոր է նաև տնտեսական զարգացումը, երիտասարդների գործազրկության հաղթահարումը:
«Երկրներում անվտանգության ապահովումը պահանջում է բոլորիս համագործակցությունը, տնտեսական համերաշխությունը»,- ընդգծեց Սենեգալի արտգործնախարարը:
Նա նաև շեշտեց, որ միջազգային մեծ խնդիրների, մարտահրավերների, միգրացիոն ճգնաժամի լուծման գործում Ֆրանկոֆոնիան պետք է միշտ լսելի դարձնի իր ձայնը:
«Այս տեսլականով է, որ մենք կարող ենք մեր ջանքերը ներդնել ի նպաստ Ֆրանկոֆոնիայի, նրա խաղաղության, արժեքների, համերաշխության, ժողովրդավարության, մշակութային, լեզվական բազմազանության»,- նշեց Մանքյոր Նդայեն՝ ընդգծելով, որ բոլորը պատասխանատու են առավել բարձր բարձրացնելու Ֆրանկոֆոնիայի նշաձողը:
Ֆրանկոֆոնիայում նախագահող Սենեգալի արտգործնախարարը նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ ջերմ ընդունելության համար. «Ֆրանկոֆոնիայի կազմակերպությանը լիիրավ անդամի կարգավիճակով անդամակցելուց ընդամենը երեք տարի անց Հայաստանն առաջարկեց հյուրընկալելու այս համաժողովը, որն արտահայտությունն է Ֆրանկոֆոնիայում իր հանձնառության, նրա արժեքներին իր հավատարմության: Հայաստանի նախագահի ներկայությունը համաժողովի բացմանը դրա վկայությունն է»:
Նախորդող հրապարակումներ՝
Մեր նախաձեռնության միջոցով արտահայտվում է Հայաստանի խորը նվիրվածությունը ֆրանկոֆոնիային. ԱԳ նախարար
Նալբանդյանը համաժողովի մասնակիցներին հիշեցրեց Հայաստանի կոչումը, առաքելությունը
Ժողովրդավարությունը փոփոխական երկրաչափության սկզբունք չէ, որ ընդունենք կամ մերժենք. Միկայել Ժան
Հայաստանը ուժի, հպարտության, արիության, հաղթանակի խորհրդանիշ է. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար
Սերժ Սարգսյան. Հանդուրժողականության, ժողովրդավարության սկզբունքների վրա հիմնված հասարակության կառուցումը մեր բոլորի նպատակն է
Կարևոր իրադարձություն մեր կազմակերպության և Հայաստանի համար. Միկայել Ժան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին