Ղազախստանը Միացյալ Նահանգների համար ուրանի գլխավոր մատակարարն է
Ղազախստանը դարձել է Միացյալ Նահանգների ատոմակայանների համար ուրանի գլխավոր մատակարարը՝ այս ոլորտում անցնելով նախորդ տարվա առաջատար Ավստրալիայից, ինչպես հաղորդում է հանքարդյունաբերության ոլորտի նորությունների mining.com կայքը՝ ԱՄՆ Էներգետիկ ոլորտի տեղեկատվության գրասենյակի (Energy Information Administration) հրապարակած զեկույցը վկայակոչելով:
Համաձայն EIA-ի զեկույցի, ԱՄՆ կողմից արտաքին շուկաներում գնված ուրանի 23% եղել է Ղազախստանից, 20% Ավստրալիայից և 18% Կանադայից:
Ներկայումս Եվրասիական միության անդամ հանդիսացող Ղազախստանը Խորհրդային Միության տարիներին եղել է 456 միջուկային փորձարկումների դաշտ, իսկ անկախությունից հետո հրաժարվել է իր միջուկային զինանոցից:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ