Իրանի միջուկային ծրագրի հարցում համաձայնության ձեռք բերումը իր ազդեցությունը կթողնի Հայաստանի վրա
Իրանի միջուկային ծրագրի հարցում համաձայնության ձեռք բերումը իր ազդեցությունը կթողի Հայաստանի վրա, միայն այն պարագայում, երբ Երևանը և Իրանի մյուս հարևանները կկարողանան ընդլայնել տնտեսական համագործակցությունը Թեհրանի հետ: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Ազգային շահերի կենտրոնի (ԱՄՆ) տնօրեն Փոլ Սոնդերսը:
«Իրանի միջուկային ծրագրով համաձայնությունը բավականին բարդ է և դրան հասնելն այնքան էլ հեշտ չէր: Հավանական է, որ դրա իրագործման շուրջ կլինեն լուրջ տարաձայնություններ: Այնուհանդերձ, այն կյանքի չէր կոչվի, եթե դա չցանկանային բոլոր կողմերը: Այդ առումով ես չեմ կարծում, որ տարաձայնություններից յուրաքանչյուրը կարող են հանգեցնել գործարքի խաթարման, փոխարենը կարող են բերել այլ դժվարությունների, մասնավորապես՝ Վաշինգտոնի, Մոսկվայի և Պեկինի միջև նոր տարաձայնությունների: Սա իր հերթին կարող է դժվարացնել Վաշինգտոնի և Թեհրանի միջև այլ հարցերի քննարկման գործընթացը»,- նշել է Փոլ Սոնդերսը:
Նախորդիվ՝
Փոլ Սոնդերս. Նոր սառը պատերազմը երկարատև չի լինի Ռուսաստանի համար
Փոլ Սոնդերս. ԱՄՆ մի շարք նահանգներում հայազգի ընտրողները ընտրազանգվածի կարևոր մաս են