Թուրքիայում ընտրությունների արդյունքների պաշտոնական տվյալներին չի հավատում հարցվածների 49.7 տոկոսը
Թուրքիայում ընտրությունների արդյունքների պաշտոնական տվյալներին չի հավատում հարցվածների 49.7 տոկոսը
Թուրքիայում նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից 3 շաբաթ առաջ «ANDY-AR» վիճակագրական ուսումնաիրությունների կենտրոնը սոցհարցում է անցկացրել։
«Էրմենիհաբերը» վկայակոչելով թուրքական «HaberTurk» լրատվական ծառայությանը, գրում է, պատվերով իրականացված սոցհարցմանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 1764 քաղաքացի։ Ըստ սոցհարցման արդյուքների՝ հարցման մասնակիցների 91 տոկոսը պատրաստվում է մասնակցել ընտրություններին։ Քաղաքացիները կարծում են, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո մեծ թափ ստացած ահաբակչությունն առաջիկա ընտրություններում դրականորեն կազդի կուսակցությունների արդյունքի վրա։
Քաղաքացիների 20.2 տոկոսը կարծում է, որ իրավիճակը դրական ազդեցության կունենա իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» վրա, 12.8 տոկոսը կարծում է, որ առկա իրավիճակը կլինի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» օգտին, 12.2 տոկոսի ընտրությունը կանգ է առել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապատական կուսակցության» վրա, իսկ 6.2 տոկոսի կարծիքով իրավիճակից դրական արդյունք կքաղի «Ազգայանական շարժում կուսակցությունը»։
Այն հարցին, թե արդյո՞ք քրդամետ կուսակցությունը պետք է անցնի ընտարական շեմը՝ 63.9 տոկոսը բացասական պատասխան է տվել, իսկ 34.3 տոկոսը կարծում է, որ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» պետք է անցնի այդ շեմը, 1.7 տոկոսն այս հարցում չի կողմնորոշվել։
Հարցվածների գրեթե կեսը՝ 49.7 տոկոսը, կարծում է, որ ընտրության արդյունքների պաշտոնական տվյալներին վստահել պետք չէ, իսկ 43.1 տոկոսը վստահում է պաշտոնական տվյալներին։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում