Amnesty International. Սիրիական քրդերը ավերում են Իսլամական պետությունից ազատագրած գյուղերը
Քրդական ուժերը Հյուսիսային Սիրիայում բռնի տեղահանության և տների զանգվածային ավերման մի ամբողջ շարք են իրականացրել, որոնք պատկանում են զինվորական հանցագործությունների դասին: «BBC»-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
Կազմակերպության հրապարակած զեկույցում Ազգային ինքնապաշտպանության ջոկատները (YPG) մեղադրվում են Իսլամական պետության զինյալներից ազատագրելուց հետո ամբողջական բնակավայրեր ավերելու մեջ, ինչը պայմանավորված է եղել իսլամիստների հանդեպ բնակիչների համակրանքով կամ ջիհադիստների հետ ունեցած կապերով: YPG-ն ժխտում է իր հասցեին ուղղված մեղադրանքները:
Կոալիցիոն ուժերի օդային հարվածները, ինչպես նաև օդային ճանապարհով զինամթերթի ապահովման գործընթացի ապահովումը այս տարի հնարավորություն է տվել Սիրիայի հյուսիսը հիմնականում ազատագրել Իսլամական Պետության զինյալներից:
«Amnesty International»-ի զեկույցում նշվում է, որ ԱՄՆ-ն մինչ այժմ 45 տոննա զինամթերք է մատակարարել Սիրիայի հյուսիս-արևմուտքում մարտնչող ապստամբներին:
Զեկույցում նշվում է նաև, որ երեքշաբթի իրավապաշտպան կազմակերպության քննիչները «ահազանգող խախտումների» ապացույցներ են հայտնաբերել, որոնք իրականացվել են Դեմոկրատական միություն կուսակցության ռազմական թևը հանդիսացող YPG-ի կողմից Հասսաքե և Ռաքքա նահանգների գյուղերում ու քաղաքներում, որոնք վերահսկվում են Քրդական ինքնավարության ադմինիստրացիայի կողմից:
Զեկույցում մեջբերվված է Հասսաքե նահանգի Հուսեյնիա գյուղի բնակիչներից մեկի վկայությունը, որում ասվում է. «Նրանք մեզ դուրս հանեցին տնից և սկսեցին այրել տները, ապա բերեցին բուլդոզեր և սկսեցին ավերել տները մեկը մյուսի հետևից, մինչև ամբողջ գյուղը գետնին չհավասարվեց»:
Զեկույցում ներկայացված են նաև արբանյակից արված Հուսեյնիա բնակավայրի նկարները, որոնք ցույց են տալիս, որ 2014թ-ին այնտեղ եղած 225 տներից 2015թ-ի հունիսին միայն 14 են կանգուն մնացել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին