Սահմանադրության փոփոխությունների քարոզչական շտաբը ղեկավարելու է Հովիկ Աբրահամյանը
Սահմանադրության փոփոխությունների քարոզչական շտաբը ղեկավարելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Կուսակցության նախագահը հանձնարարել է ՀՀ վարչապետին ձևավորել և ղեկավարել քարոզչական շտաբերը»,-ասաց Շարմազանովը:
Շարմազանովը նշեց, որ քարոզչական շտաբը ղեկավարելու ընթացքում վարչապետի պաշտոնում Հ.Աբրահամյանի պարտականությունները չեն դադարեցվելու և նա արձակուրդ չի մեկնելու:
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հոկտեմբերի 8-ի հրամանագրի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն անցկացվելու է դեկտեմբերի 6-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում