Նիգյար Գյոքսել. Անկարան կարճաժամկետ հեռանկարում չի գնա Հայաստանի հետ նոր հավաքնոտ նախաձեռնությունների
Ներկայումս ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի և Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա բարձր խաղադրույքների պարագայում քիչ հավական է, որ Անկարան կարճաժամկետ հեռանկարում կգնա Հայաստանի հետ նոր հավաքնոտ նախաձեռնությունների: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարին` «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis group) «Հարավային Կովկաս/Թուրքիա» ծրագրի ավագ վերլուծաբան Նիգյար Գյոքսելը:
Վերլուծաբանի կարծիքով, պաշտոնական Անկարան կշարունակի Հայաստանի հետ հարաբերություների կարգավորումը կապել «Լեռնային Ղարաբաղի ճակատում որոշակի առաջընթացի հետ»:
«Թուրքիայի սահմաններից դուրս բոլոր կողմերը, ամենայն հավանականությամբ սպասում են Ռուսաստանի և Արևմուտքի` այս պահին Սիրիայում և Ուկրաինայում ծավալվող հակամարտության ավարտին: Մոսկվան, Անկարան և եվրաատլանտյան կապիտալը մտահոգված են նրանով, որ հայ-թուրք-ադրբեջանական հարաբերություններում ստատուս-քվոյի ցանկացած փոփոխություն կարող է խախտել բալանսը Կովկասում ի վնաս իրենց: Այդ իսկ պատճառով ցանկացած նոր հավակնոտ նախաձեռնություն դիտարկվում է որպես չափազանց ռիսկային: Իհարկե այս մոտեցումն իր մեջ վտանգներ է պարունակում»,-նշել է Նիգյար Գյոքսելը` հավելելով, որ դա կողմերին տանում է դեպի առկա դիրքերի կորուստը:
«Լեռնային Ղարաբաղի` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ևս մեկ միջնորդավորված հակամարտության վայրի վերածվելու վտանգը առկա է»,-շեշտել է վերլուծաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան