ԼՂՀ ՊԲ զինծառայողը մահացել է հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին

20:35 03/02/2012 » Քաղաքական

ԼՂՀ ՊԲ զինծառայողը մահացել է հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին

Փետրվարի 2-ին ժամը 17.00-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել Ստեփանակերտի զինկոմիսարիատից զորակոչված ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Կառլեն Կարոյի Բաղդասարյանը: Դեպքից անմիջապես հետո, զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վիրավորը մահացել է: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն: Այս մասին տեղեկացանք ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց