«Գնացել, նստել է բորդյուրին, գլուխը խփել է պատին». Փաշինյանը և Հայկի փաստաբանը էական փաստեր ունեն

20:30 03/02/2012 » Իրավունք

«Գնացել, նստել է բորդյուրին, գլուխը խփել է պատին». Փաշինյանը և Հայկի փաստաբանը էական փաստեր ունեն

«Էկոնոմիկայի նախարարության մոտ մի մարդ կանգնած էր մեքենայի հետևը, շարժիչը միացրած է եղել, բայց  այդ մարդը չի շարժվել: Հայկը մեքենայի ապակին իջեցրել ու  ու ասել է՝ դուրս եմ գալիս, ճանապարհ տուր, գնամ: Այդ ընթացքում անընդհատ ազդանշան է տվել, որ դուրս գա: Այդքանից հետո այդ մարդը մի փոքր այն կողմ է գնում, և Հայկը հետընթացով դուրս է գալիս», -այսօր ՀԺ-ի խմբագրությունում տեղի ունեցած ասուլիսում կալանավորված լրագրող Հայկ Գևորգյանի պատմածները լրագրողներին փոխանցեց «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Նրա փոխանցմամբ, այդքանից հետո այդ մարդը «ոտքը բռնում է ու ասում է՝ վախ-վախ-վախ»: «Հայկը դուրս է գալիս ու ասում՝ ոստիկանություն հիմա կկանչեմ, այդ ինչ ես անում, ուզում էիր սարքե՞իր,- փոխանցեց Փաշինյանը ու հավելեց, -Հայկը ինձ հավաստիացրել է, և ես նրա հավաստիացումներին հավատում եմ, որ որևէ կոնտակտ այդ մարդու հետ չի եղել»:

Փաշինյանն ասաց, որ մեքենան, որը վարել է Հայկը, գրանցված է իր կնոջ՝ Աննա Հակոբյանի անունով, և այդ պատճառով էլ ծանուցագիրը ստացել է Աննան:

«Ես զանգել եմ քննիչին և ասել, որ ծանուցագրում նշված չէ կարգավիճակը, խնդրում եմ օրենքով սահմանված կարգով ձևակերպեք ձեր ծանուցագիրը, որ մենք ներկայանանք: Ի՞նչ է մնշանակում հրավիրում ենք, սրճարա՞ն է, ռեստորա՞ն է, որպես ի՞նչ եք հրավիրում՝ կասկածյա՞լ, է, մեղադրյա՞լ է, վկա՞ է», -պատմեց Փաշինյանը:

Դրանից հետո ծանուցագիր է ուղարկվում Հայկ Գևորգյանին այդ պատճառով էլ Հայկը չի ներկայկացել քննիչին:

«Այդ ամենից հետո այսօր առավոտյան խմբագրությունում նստած էինք, երբ Հայկի կինը զանգեց ու ասաց, որ հարևանները տեսել են՝ ինչպես են Հայկին շրջապատել 4-5 մեքենաներով, բազմաթիվ օպերատաիվ ծառայողներով. Վովա Գասպարյանը մասկի շոուի նման մի բան է կազմակերպել», -նշեց Փաշինյանը:

Հայկի փաստաբան Վահե Գրիգորյանին հնարավորություն է ընձեռվել, և նրանք այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ Հայկը կալանավորված է: «Լրագրողները բոլորն էլ ճանաչում են Հայկին, գիտեն ինչ բարոյականության մարդ է, և ես, որպես թերթի գլխավոր խմբագիր զորակցություն եմ ակնկալում Հայկ Գևորգյանին», -հայտարարեց Փաշինյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ փաստաբանի հետ իրենք ունեն «էական փաստացի հանգամանքներ»,- սակայն որոշել են մարտավարությունից ելնելով` առայժմ դրանք չհրապարակել: Այնուհետև պատասխանելով լրագրողների հարցերին, նա մի դրվագ, այնուամենայնիվ, ներկայացրեց. «Հայկ Գևորգյանի մեքենան, այնպես ինչպես կարելի է մատով կպնել մարդուն, այդպես կպել է իրեն, քանի որ իր ոտքի վրա մի հատ ջիլ կա, թույլ է և թեկուզ մատով կպնեն ցավ է տվել, դրա արդյունքում ինքը գնացել նստել է բորդյուրին և գլուխը կպել է պատին: Ես սա ասում եմ, որովհետև շատ հավաստի տեղեկություն է, բայց կներեք, չեմ կարող ասել, թե ում է ասել դա և որտեղ»:

«Այնպես որ մենք հիմքեր ունենք պնդելու, որ Հայկ Գևորգյանի դեմ գործ է սարքվել», -հավելեց ՀԺ-ի գլխավոր խմբագիրը:


Նախորդող հրապարակում. «Հայկական ժամանակի» խմբագրակազմը պահանջում է ազատ արձակել Հայկ Գևորգյանին
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց