Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ

20:26 06/02/2012 » Սպորտ

Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ

Իտալիայի ֆուտբոլային չեմպիոն «Միլանի» խաղում նկատվող ճգնաժամը կարող է հանգեցնել թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրիի պաշտոնանկությանը: Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները: Վերջին ժամանակներս «Միլանը» վատ արդյունքներ է արձանագրում` զիջելով «Ինտերին» ու «Լացիոյին» և ոչ-ոքի խաղալով «Նապոլիի» հետ:
Եվ չնայած Ալլեգրին վերջերս հետաձգել է պայմանագիրը միլանյան ակումբի հետ մինչև 2014 թ., եթե անհաջողությունները շարունակվեն, ոչինչ չի կանգնեցնի Սիլվիո Բեռլուսկոնիին` փոփոխություններ կատարելու մարզչական շտաբում…

Հոլանդիայի ազգային հավաքականի և մյունխենյան «Բավարիայի» 28-ամյա կիսապաշտպան Արյեն Ռոբբենի երկրորդ որդին լույս աշխարհ է եկել կիրակի գիշերը: Նորածնին անվանել են Կայ: Այս մասին տեղեկացնում է AP-ն:
Ռոբբենի կինը` Բառնադյեն, ինչպես նաև փոքրիկն իրենց լավ են զգում: Կայը ֆուտբոլիստի 3-րդ երեխան է: Զույգի մյուս զավակներն են տղան` Լուկան, և աղջիկը` Լինը:

Նախկինում հայտնի ֆուտբոլիստ, «Թերեքի» նախկին մարզիչ Ռուդ Գուլիտը կարծիք է հայտնել աշխարհի 2022 թ. առաջնության վերաբերյալ, որը պետք է անցկացվի Կատարում: Այս մասին գրում է sovsport.ru-ն:
«Այն ամենը, ինչ հիմա անում է ՖԻՖԱ-ն, ճիշտ է: Միակ բանը, որ փոփոխության կարիք ունի, Կատարի աշխարհի առաջնությունն է, որը պետք է անցկացվի ձմռանը: Չեմ պատկերացնում, թե ամռանն այնտեղ ինչպես պետք է ֆուտբոլ խաղան: Ժամանակակից ոչ մի տեխնիկական միջոց այս պարագայում չի կարող օգնել: Այդ իսկ պատճառով միակ ճիշտ որոշումը, որը հնարավոր է ընդունվի, խաղերը ձմռանն անցկացնելու տարբերակն է…»:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց