19:35 08/02/2012 » Մշակույթ

«CONVERGENCE» անսամբլի համերգները` ՀՀ-ում ու Վրաստանում

Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների աջակցությամբ փետրվարի 16-ին Թբիլիսիում, իսկ փետրվարի 18-ին Երևանում` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «CONVERGENCE» միջազգային փառատոնի համանուն անսամբլի համերգները: Նվագախումբն առաջին անգամ կներկայացնի Արամ Հովհաննիսյանի և արտասահմանյան երիտասարդ կոմպոզիտորների նոր ստեղծագործությունները: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Հայաստանի մշակությի նախարարությունից:

2010 թ. «Pre-art» կազմակերպության կողմից ստեղծված «CONVERGENCE» միջազգային երաժշտության փառատոնի նպատակն է որոնել նորանոր արհեստավարժ երաժիշտների, միջազգային երաժշտասեր հանրությանը ներկայացնել ժամանակակից կոմպոզիտորների նոր ստեղծագործությունները, ինչպես նաև խթանել երիտասարդ երաժիշտ-կատարողների ստեղծագործական գործունեությունը:

Փառատոնի շրջանակներում ստեղծված երիտասարդական միջազգային նվագախմբի կազմում ընդգրկված են հայ երաժիշտներ Արթուր Ավանեսովը (դաշնամուր), Կարապետ Հարությունյանը (տրոմբոն), Արմեն Մաիլյանը (շեփոր), Նիկոլայ Պողոսյանը (ֆագոտ), Դավիթ Գյուլամիրյանը (կլարնետ), Լևոն Առաքելյանը (թավջութակ), Լիլիթ Մխիթարյանը (ջութակ):
Համերգային ծրագրում հնչելու է` Քսավյե Դայեր (Շվեյցարիա) «Le desert...», Սանշար Բայտերեկով (Ղազախստան) «Tolkyn», Իվան Պախոտա (Ուկրաինա) «The Tree», Լիլիա Ուգայ (Ուզբեկստան) «Morendo», Ալեքսանդր Շմուրակ (Ուկրաինա) «Golem», Արամ Հովհաննիսյան (Հայաստան) «Adonais»:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց