- 14:14 | Աշխարհում Հնդկաստանում իրար են բախվել մարդատար և բեռնատար երկու գնացքներ
Վթարի հետևանքով կան 15 զոհեր. վիրավորներրի թիվը հասնում է 25-ի:
Աղբյուր՝ «Izvestia.ru» - 14:07 | Հայաստան Գյումրիում անօթևան ընտանիքներին կբաշխվեն 3 և 4 սենյականոց բնակարաններ
1756 բնակարաններով բազմաբնակարան շենքերից 464 հատ 3 սենյականոցների և 16 հատ 4 սենյականոցների վիճակահանությունը կկայանա Գյումրու դրամատիկական թատրոնի շենքում:
Աղբյուր` «Panorama.am» - 14:00 | Հայաստան Ս. Զոլյան. «Ուրախ եմ, որ հարցը չքաղաքականացվեց»
Այսօր ասուլիսի ժամանակ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնի հետ կապված խնդիրների մասին խոսել է ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը:
Աղբյուր` «Panorama.am» - 13:53 | Հայաստան Մեկնարկեց «Աջակցություն ընտանիքներին» ծրագրի երկրորդ փուլը
Ծրագիրն ուղղված էր հայ ընտանիքներում քրիստոնեական արժեքների և կենսակերպի վերարժևորմանը և քաջալերմանը:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին - 13:45 | Աշխարհում Ալբանիայում ավտոբուսը շրջվել էր ժայռից
Ուսանողներից 12-ը զոհվել են, 20-ը ստացել են մարմնական տարբեր բարդության վնասվածքներ:
Աղբյուր` «Վեստի.ռու» (Vesti.ru) - 13:40 | Աշխարհում Սլովակիան հրաժարվել է մասնակցել ՄԱԿ-ի միջազգային դիտորդների ծրագրին
Երկիրը նման որոշում է կայացրել Սիրիայում իրավիճակի սրման հետևանքով:
Աղբյուր` «Newsru.com» - 13:33 | Աշխարհում «Fitch»-ը իջեցրել է Ճապոնիայի վարկանիշը
Գնալով աճում է երկրի պետական պարտքը:
Աղբյուր՝ «Izvestia.ru» - 13:26 | Հայաստան Վերջին զանգի տոնական համերգը տեղի կունենա Ազատության հրապարակում
«Վերջին դասի ու վերջին զանգի հանդիսավոր արարողությունը տարբեր դպրոցներում տարբեր ժամի կլինի՝ 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում»,- այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։
Աղբյուր՝ «Aysor.am» - 13:20 | Հայաստան Հայտնի տեսահոլովակի «հերոսները» թիվ 102 դպրոցից են
Կրթության վարչության պետը տեղեկացրել է, որ տեսանյութը, որտեղ դպրոցահասակ աղջիկներն իրար ծեծում ու հայհոյում են՝ նկարահանվել է 2010 թ.-ին։
Աղբյուր՝ «Aysor.am» - 13:14 | Հայաստան Կայացել է նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը
Կոլեգիայի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը»:
Մանրամասները՝ ՀՀ ԿԳՆ - 13:08 | Աշխարհում ԱՄՆ-ի սենատը հաստատել է նոր պատժամիջոցների կիրառումը Իրանի դեմ
Սենատորների կողմից այն ընդունվել է միաձայն:
Աղբյուր՝ «Obozrevatel.com» - 13:03 | Աշխարհում Լիբանանի վարչապետը մերժել է ընդդիմության պահանջը իր հրաժարականի վերաբերյալ
Հիմնական պատճառն է դարձել օրեր առաջ Բեյրութում տեղի ունեցած բախումները ընդդիմության և կառավարության ներկայացուցիչների միջև:
Սկզբնաղբյուր` «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» (ИТАР-ТАСС) - 12:55 | Աշխարհում Յեմենում կայանալիք ռազմական շքերթը հետաձգվել է տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով
Հիշեցնենք, որ երեկ երկրում՝ ռազմական շքերթի փորձի ժամանակ տեղի ունեցած պայթյունը մոտ 100 մարդու կյանք է խլել:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 12:45 | Տարածաշրջան Ստամբուլի հայկական եկեղեցին մասամբ վնասվել է հրդեհից
Թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը տեղեկացնում է, որ հրդեհվել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին կաթոլիկ եկեղեցու հարևանությամբ գտնվող քառահարկ շենքը:
Աղբյուր` «Panorama.am» - 12:39 | Հայաստան Կարեն Կարապետյանը հովանավորել է 55 դպրոցի Վերջին զանգի միջոցառում
ԱԺ պատգամավոր ընտրված Կարեն Կարապետյանը, ինչպես անցած ավելի քան 10 տարիներին, այս տարի ևս հովանավորել է ընտրատարածքի՝ Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջանների ու Ալավերդու որոշ հատվածի դպրոցների Վերջին զանգի միջոցառումները:
Աղբյուր` «Panorama.am» - 12:32 | Աշխարհում ՃՏ պատահարը «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենաների միջև ավարտվել է կրակոցներով
Վարորդներից մեկը գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում՝ հրազենային տարբեր վնասվածքներով. կրակոցներ արձակողը որոնման մեջ է:
Աղբյուր՝ «Ռոսբալտ» (Росбалт) - 12:25 | Աշխարհում Աշխարհում 4 միլլիոնով աճել է երիտասարդների շրջանում գործազուրկների թիվը
Անցյալ տարվա համեմատ ամբողջ աշխարհում 15-24 տարեկան 75 մլն. գործազուրկ երիտասարդներ կան:
Սկզբնաղբյուր` «BBC» - 12:19 | Աշխարհում Չիկագոյում ավարտվել է ՆԱՏՕ-ի պատմության մեջ ամենախոշոր գագաթնաժողովը
Քննարկման առաջնային թեմաներն էին հակահրթիռային պաշտպանությունը և իրավիճակը Աֆղանստանում:
Սկզբնաղբյուր` «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» (ИТАР-ТАСС) - 12:13 | Տարածաշրջան Բաքվում ոստիկանությունը ցրել է ընդդիմության չարտոնված ցույցը. տասնյակ ակտիվիստներ ձերբակալվել են
Ադրբեջանի ընդդիմադիր «Հասարակական պալատ»-ը փորձել է ցույց կազմակերպել ի պաշտանություն հավաքների ազատության և բանտերից 12 ակտիվիստների ազատ արձակման նպատակով:
Աղբյուր՝ «Aysor.am» - 12:08 | Հայաստան «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը լավագույնն են ճանաչվել Ստոկհոլմում
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը երեք տարին մեկ կազմակերպվող մանկական երգչախմբային արվեստում ամենահայտնի փառատոներից մեկում` Ստոկհոլմի «Թող ապագան երգի» փառատոնում, ճանաչվել է լավագույնը:
Աղբյուր՝ «Aysor.am» - 12:02 | Աշխարհում «Apple» պահպանել է իր հռչակը
Ընկերությունը համարվել է 2011-ի ամենաթանկարժեք բրենդը:
Աղբյուր՝ «Kommersant.ru» - 11:56 | Աշխարհում Խոշոր ՃՏ պատահար Ալբանիայում
Ուսանողական ավտոբուսը ընկել է ժայռոտ անդունդը. կան 12 զոհեր:
Աղբյուր` «Վեստի.ռու» (Vesti.ru) - 11:50 | Աշխարհում Ճապոնիայում բացվել է աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակը
Աշտարակի բարձրությունը հասնում է 634 մետրի:
Տեսանյութը՝ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» (ИТАР-ТАСС) - 11:45 | Աշխարհում Իտալիայում շարունակվում են հետցնցումները
Ժամանակավոր ճամբարներում հիմա գտնվում է 6 հազար մարդ:
Աղբյուր՝ «Obozrevatel.com» - 11:38 | Տարածաշրջան Ադրբեջանի արտգործնախարարությունը դիմել է բացահայտ կեղծարարության
«Голос Армении»-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե իբր Կոլումբիայի և Մեխիկոյի սենատները ճանաչել են Խոջալուում կատարվածը որպես ցեղասպանություն:
Աղբյուր` «Panorama.am» - 11:33 | Հայաստան Վճռաբեկ դատարանը երկակի ստանդարտներ է կիրառում
Դատարանի գործողություններից Փաստաբանների պալատի մի խումբ փաստաբանների համբերության բաժակը լցվել է, և նրանք պատրաստ են դիմել ծայրահեղ միջոցների` ընդհուպ հայտարարել գործադուլ:
Աղբյուր` «Panorama.am» - 11:25 | Հայաստան Յուրաքանչյուր տարվա մայիս ամսվա չորրորդ շաբաթը հռչակվել է «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ»
Հայաստանը միացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոչին և ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանավորությամբ ու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հանրապետությունում մայիսի 21-27-ը կանցկացվեն նպատակային բազմաբնույթ ծրագրեր:
Աղբյուր՝ ՀՀ Մշակույթի նախարարություն - 11:18 | Աշխարհում ՄԱԿ. Խաղապահների շնորհիվ Սիրիայում կրճատվել է բռնությունների քանակը
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի պետքարտուղարի տեղակալը:
Աղբյուր՝ «Ռոսբալտ» (Росбалт) - 11:11 | Հայաստան Թուրքիայում ավտոբուս է շրջվել
Ավտոբուսում եղել են 45 ռուս զբոսաշրջիկներ. զորհեր չկան. հոսպիտալացվել է երեք մարդ:
Աղբյուր` «Newsru.com» - 11:05 | Աշխարհում «Anonymous»-ի հակերները կոտրել են ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության կայքը
Հակերների խումբը ինտերնետային հարձակման պատասխանատվությունը վերցրել է իր վրա:
Սկզբնաղբյուր` «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» (ИТАР-ТАСС) - 11:00 | Հայաստան ԲՀԿ-ի շուրջ անորոշության մառախուղը դեռ չի պարզվում
«Իրատես de facto»-ի տեղեկություններով, Վարդան Օսկանյանն ու ևս 3 հոգի ինքնաբացարկ են հայտնել:
Աղբյուր՝ «Aysor.am» - 10:54 | Հայաստան Կկազմավորվի 45 քննակենտրոն. քննություն կհանձնի 18.105 դիմորդ
«Aysor.am»-ի լրագրողի հետ ունեցած զրույցում այս մասին տեղեկացրել ՀՀ կառավարությանը կից Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը։
Աղբյուր՝ «Aysor.am» - 10:49 | Հայաստան Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Աշխարհահռչակ շանսոնյեն արդեն 88 տարեկան է:
Աղբյուր՝ «Aysor.am» - 10:43 | Աշխարհում Երկաշարժ Բուլղարիայում
Էպիկենտրոնը գրանցվել է երկրի մայրաքաղաքի մոտակայքում. երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,6 բալ:
Աղբյուր՝ «Korrespondent.net» - 10:38 | Աշխարհում ՆԱՏՕ-ն ռազմական վերահսկողությունը հանձնում է Աֆղանստանին
ՆԱՏՕ-ի անդամ երկրները հաստատել են ռազմական վերահսկման փոխանցման հրամանը, որը տեղի կունենա 2013-ի կեսերին:
Աղբյուր՝ «Obozrevatel.com» - 10:32 | Հայաստան Աշխարհը նշում է կենսաբազմազանության միջազգային օրը
Այս օրը նշվում է 2001-ի մայիսի 22-ից սկսած:
Մանրամասները՝ «Ռոսբալտ» (Росбалт) - 10:26 | Հայաստան Նոր ինքնաբացարկներ ՀՀԿ-ում
«Երկիր»-ի տեղեկություններով` ՀՀԿ-ում ցանկանում են վերջնական տեսքի բերել ինքնաբացարկները և նոր «կոլեկտիվ» ներկայացնել ԿԸՀ:
Աղբյուր` «Panorama.am» - 10:21 | Հայաստան Հանքի պատճառով տեղափոխում են սահմանամերձ գյուղի Ամենափրկիչ եկեղեցին
17-18-րդ դարերի Ամենափրկիչ եկեղեցին, որը գտնվում է Սյունիքի մարզի Կուրիս գյուղի վարչական շրջանում, կառավարության որոշմամբ, նախատեսվում է տեղափոխել մարզի Ագարակ քաղաք:
Աղբյուր` «Panorama.am» - 10:16 | Հայաստան Պատահար Գավառի զորամասի մոտ
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Գավառ քաղաքի Անդրանիկի թիվ 2 փակուղիում Թ. Տոնոյանին պատկանող «Աուդի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ևթափքի առաջնամասով կախվել դեպի հարակից ձորակը:
Աղբյուր` «Panorama.am» - 10:10 | Հայաստան Մայրաքաղաքում այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ. այսօր ցերեկը +21+23, երեկոյան +13+15:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 10:05 | Հայաստան ՀՀ տարածքում հավանական են առատ տեղումներ, հնարավոր է նաև կարկուտ
Օդի ջերմաստիճանն ամենուրեք զգալի կնվազի` 3-5 աստիճան:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 10:00 | Հայաստան Հանրապետության տարածքում եղանակը պայմանավորված կլինի ցածր ճնշման դաշտով
Այսօր օրվա ընթացքում պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ քամու ուժգնացում մինչև 20-23մ/վրկ:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 01:18 | Հայաստան «Գալաքսի տուր»-ի «Շկոդան» ամբողջությամբ այրվել է
Մայիսի 21-ին՝ ժամը 20.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 80-րդ կիլոմետրում այրվում է ավտոմեքենա:
Աղբյուր՝ «mes.am» - 01:10 | Աշխարհում Սպանություն Իրկուտսկի ոստիկանական տեղամասում
5 ոստիկաններ կհեռացվեն համակարգից, բայց դա դեռ ամբողջը չէ:
Աղբյուր` «rosbalt.ru» - 01:05 | Աշխարհում «Հայաստանը դուրս է գալիս խորը տնտեսական ճգնաժամից»
Այդ մասին ասված է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մասնագետների հրապարակած զեկույցում։
Աղբյուր՝ «azatutyun.am» - 01:00 | Աշխարհում Յացենյուկ. Սահմանադրություն Յանուկովիչի համար
Նա երկրի հիմնական օրենքը փոխում է այնպես, որ իրեն ընտրի խորհրդարանը:
Աղբյուր` «rosbalt.ru» - 00:55 | Աշխարհում Մոնրեալի շուրջ 200 ուսանողներ են ձերբակալվել
Նրանք մասնակցել են ուսման վարձերի թանկացման դեմ ուղղված ակցիային:
Աղբյուր` «rosbalt.ru» - 00:50 | Աշխարհում 7 զոհ Իտալիայում
Երկրաշարժի պատճառով 5000 մարդ է տարհանվել:
Աղբյուր` «vesti.ru» - 00:45 | Աշխարհում Տիմոշենկոյի գործով դատավարությունը տեղի կունենա հունիսի 25-ին
Խարկովի շրջանային դատարանը հետաձգել է դատաքննությունը, պատճառը նրա առողջական վիճակի վատթարացումն է:
Աղբյուր` «rg.ru» - 00:41 | Աշխարհում Փաստաբանը զենք է վաճառել
Սվերդլովսկում փաստաբանն ու որդին մեղադրվում են նաև ապօրինաբար զենք պահելու և իրացնելու մեջ:
Աղբյուր` «pravo.ru» - 00:40 | Աշխարհում Չինացիները կտիրապետեն ԱՄՆ-ի կինոթատրոնների խոշորագույն ցանցին
Չինական «Dalian Wanda» ընկերությունը գործարքի համար կվճարի 2,6 մլրդ ԱՄՆ դոլար:
Աղբյուր` «rosbalt.ru» - 00:35 | Տարածաշրջան Վարդան Փահլևանյանը համալրեց Հայաստանի օլիմպիականների շարքերը
Վրաստանի աթլետիկայի բաց առաջնությունում խաղարկված մրցանակների մի մասը հայաստանյան գրանցում ստացավ:
Աղբյուր՝ «panorama.am» - 00:30 | Աշխարհում Ղրղըզստանի մայրաքաղաքում գողացել են լրագրող Գենադի Պավլյուկի արձանը
Իրականում սա ոչ թե ժուռնալիստիկայի հանդեպ աննախադեպ սիրո արտահայտություն է, այլ` 250 կգ. Բրոնզի հանցավոր պաշտանմունք:
Աղբյուր` «regnum.ru» - 00:25 | Աշխարհում Բեյրութ ներխուժած գրոհայինները կրակ են բացել բանակային պարեկի վրա
Փոխհրաձգությունը տեղի է ունեցել քաղաքի այն հատվածում, որտեղ ընդդիմությունն առավել ակտիվ է:
Աղբյուր` «vesti.ru» - 00:20 | Աշխարհում Հյուսիսային Կորեան չի ենթարկվում միջազգային պատժամիջոցներին
Իշխանությունները գտնում են, որ իրենց երկրի վրա միջազգային պատժամիջոցները չեն տարածվում:
Աղբյուր` «rosbalt.ru»
11:52 08/02/2012 » Մեկնաբանություններ
Փորձագետներ. Բարեփոխումների լուրջ արդյունքերը կերևան միայն մի քանի տարի հետո
«Oxford Analytica» պարբերականը անդրադարձել է ՀՀ ԶՈւ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքին` նշելով, որ Զինված ուժերում օրինաչափություն դարձած զոհերի և ոչ մարտական պայմաններում մահացությունների խնդիրը լուծելու ձախողումը քայքայում է պաշտպանության ոլորտում բարեփոխումների վերջին շրջանի առաջընթացը:
Panorama.am-ը շարունակում է թեմայի շուրջ, ներկայացնել ռազմական փորձագետների մեկնաբանությունները:
Ի՞նչ փուլում է բարեփոխումների ընթացքը բանակում: Հարցի շուրջ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «ՀՀ ԶՈւ-երի բարեփոխումներն իրականացվում են անկասելիորեն: Դրանք իհարկե չեն իրականացվում հապճեպ, և, միգուցե, բոլորի համար տեսանելի չեն, սակայն դրանց ընթացքը այլևս անկասելի է: Առաջին հերթին սխալ է այն մոտեցումը , որ բանակաշինության և կառուցվածքային սկզբունքները կամ խորհրդային մոդելի են, կամ «ՆԱՏՕ-ական», հատկապես, դրանց կողմնակիցներին իրար մրցակից կամ հակառակորդ համարելը: Սա կարող է լինել տիպիկ փորձ պետական կառույցում արհեստական տարաձայնության հիմք ստեղծելու ուղղությամբ: Բարեփոխումների խնդիր իրականում կա, սակայն դա հարկավոր է դիտարկել այլ հարթության մեջ: Սկսած Արցախյան գոյամարտից, մենք մեր հաղթանակների գործում, մարտավարության կամ կազմակերպչական այլ հարցերում մշտապես մեծ տեղ ենք հատկացրել մերին` հայկականին, որը ոչ մեկի արտատպումը չէ: Այսօր էլ շարունակվում է այդ միտումը, որը երբեմն շատ բացառիկ ձևով համադրվում է աշխարհի լավագույն օրինակների հետ, լինեն դրանք խորհրդային կամ արևմտյան: Իհարկե, ներկայումս մեր բանակն իր կառուցվածքով և կազմակերպչական հարցերով դեռ շատ նման է խորհրդային բանակին, որն ի դեպ մարդկության պատմության ամենահզորագույն բանակներից մեկն էր: Սա ինչ որ առումով զարմանալի չէ, նախ մեր սպայական կազմի զգալի մասը անցել է այդ մեծ ավանդույթներ ունեցող դպրոցը, բացի այդ մենք հիմնականում զինված ենք այդ սպառազինությամբ որի համար էլ գործել է այդ մարտավարությունը, կազմակերպչական հարցերը համադրվել են դրան և այլն: Սակայն բարեփոխումները այսօր արդեն մեծ բան են փոխել, և բարեփոխում ասելով չի նշանակում խորհրդայինից լիարժեք հրաժարում: Մենք ամեն ինչ անում ենք քայլ առ քայլ չշտապելով, նախ` զինվորական գործը հապճեպություն չի սիրում, բացի դրանից մենք գտնվում ենք պատերազմական իրողության մեջ, որի ժամանակ կտրուկ քայլերը անթույլատրելի են: Այստեղ նորից կարևոր է այն հանգամանքը որ մենք մարտական և կենսական փորձով ենք ընդունում ինչն է հարկավոր փոխել և ինչը ոչ, իսկ շատ հաճախ մեզ կատարված առաջարկները մենք փորձարկում ենք և դրանում ներդնում մերը ` հայկականը: Երբեմն մեզ քննադատողները և սովորեցնողները մոռանում են, որ նրանք այս ճանապարհը անցել են շատ ավելի երկար, այն էլ առանց պետականության կորստի պայմանների»:
Թեմայի շուրջ ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը նշեց. «Պարբերականում նշվող «Դեդովշինա» հասկացողության վերաբերյալ պետք է նշեմ, որ այդ արտահայտությունը արդեն իսկ խոսում է այն մասին, որ հոդվածագիրները իրենց հոդվածում ոչ թե խորը վերլուծությունների արդյունքեն արտահայտում, այլ մակերեսային ուսումնասիրությունների: Այս կարծիքը հիմնավորելու համար, կարող եմ ասել, որ ցանկացած քիչ թե շատ լուրջ ուսումնասիրություն դեպքում որևէ մեկը չէր օգտագործի բավականին ծեծկրտած «դեդովշինա» տերմինը, որը հայկական բանակում, երկար ժամանակ է գոյություն չունի: Այս հանգամանքի վրա էլ հիմնվելով, կարելի է ասել, որ ամենայն հավանականությամբ, հոդվածագիրը կամ հոդվածագրերը ընդամենը մակերեսային վերլուծություն են կատարել՝ հիմնվելով հայկական մամուլում վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղ գտած հոդվածների վրա, որոնք հիմնականում անդրադարձել են բանակում տեղի ունեցող դեպքերին և պատահարներն: Եվ այդ մակերեսային հոդվածներն էլ նրանց համար հիմք են ծառայել՝ արտահայտելու այնպիսի միտքեր, ինչպիսին է օրինակ. «...իրական խնդիրն այն է՝ արդյոք կառավարությունը կկարողանա վերականգնել կառավարումը…»: Այստեղ մի զարմանալի հարց է առաջանում: Փաստորեն դուրս է գալիս, որ ըստ հոդվածագրի բանակում, կառավարումը կամ չկա կամ էլ խաթարված է: Սակայն ինչպիսի դիլետանտ պիտի լինել նման եզրակացության հանգելու համար: Կարծում եմ՝ բոլոր քիչ թե շատ տրամաբանող մարդիկ, անկախ իրենց մասնագիտությունից կընդունեն, որ խախտված կառավարմամբ բանակը չի կարողանա կատարել այն մարտական խնդիրները, որոնք այսօր կատարում է ՀՀ բանակը: Հոդվածագրերը անընդհատ խոսում են այն մասին, որ բանակի վերնախավը բաժանված է «բարեփոխումների կողմնակիցների» և «պահպանողականների» ճամբարների: Թե ինչպես են ի հայտ բերել, թե ով որ ճամբարում է գտնվում, կարծում եմ՝ կարող են պատասխանել միայն իրենք: Սակայն ուղղակի անհրաժեշտ է նշել, որ հոդվածում անընդհատ փորձ է արվում շեշտել այն հանգամանքը, որ զինված ուժերում բարեփոխումների ընթացքը կամ վտանգված են կամ էլ արդեն իսկ ձախողված են: Հարկ եմ համարում նշել, որ այստեղ ևս ի հայտ է գալիս հոդվածագրի չափազանց մակերեսային մոտեցումն այդ հարցին: Անընդհատ շեշտվող վտանգված բարեփոխումների մասին խոսելով հոդվածագիրը օրինակ է բերում, որ համաձայն բարեփոխումների՝ բանակը և զինված ուժերը դարձել են ավելի թափանցիկ: Սակայն փոխանակ ընդունելու այն, որ բանակային գործունեության թափանցիկությունը ցույց է տալիս բարեփոխումների հաջող ընթացքը, դա ամեն գնով դարձնում են բացասական երևույթ: Արդյունքում տեսնում ենք, որ Oxford Analytica-ի վերլուծաբանները տեղեկատվական ոլորտի հաջողությամբ իրականացվող բարեփոխումները չեն տեսնում և չեն ընդունում: Հոդվածում նաև ասվում է, որ «…Իրականում ոչ մարտական պայմաններում մահացությունների ընդհանուր թիվ այժմ ավելի քիչ է, քան անցած տարի: 2011 թվականին նման միայն 26 դեպք է եղել, մինչդեռ 2010-ին եղել է նման 43 դեպք …»: Այսինքն, նույնիսկ անզեն աչքով տեսանելի դրական փոփոխությունները (որոնք միանշանակորեն արդյունք են կադրային քաղաքականության և սպայական կազմի մոտ պատասխանատվության, կարգապահության, կանոնադրական հարաբերությունների պահպանմանն ուղղված բարեփոխումների մեծամասշտաբ աշխատանքների) կարելի է անտեսել և շարունակել պնդել որ, բարեփոխումները հայկական բանակում ձախողված են կամ գտնվում են ձախողման եզրին: Ի վերջո, հոդվածում ընդհանրապես փորձ չի արվում լուսաբանել բարեփոխումների ծրագրերը, մասնավորապես, թե որ ոլորտներում են իրականացվում բարեփոխումները, ինչպիսի ելակետային պայմաններ են եղել և ինչպիսին է վիճակն այժմ: Իսկ մենք պետք է փաստենք, որ բարեփոխումները սկսվել են նախ` կադրային քաղաքականության լուրջ փոփոխություններով, որի արդյունքում Պաշտպանության նախարարությունը տարանջատվեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբից: Բարեփոխումների արդյունքում հստակորեն տարանջատվեց այս երկու կառույցների գործառույթները: Հաջորդ կարևոր քայլը բարեփոխումների ուղղված էր ռազմակրթական համակարգի միջազգային ստանդարտների համապատասխանեցմանը, ինչը չի կարող լինել մեկ-երկու ամսվա և նույնիսկ տարվա ընթացքում: Ռազմակրթական համակարգում բարեփոխումների լուրջ արդյունքերը կերևան միայն մի քանի տարի հետո: Բարեփոխումների հաջորդ ոլորտը դա ռազմարդյունաբերական համալիրի ստեղծումն էր և մենք կարող ենք հպարտորեն պնդել, որ այսօր մեր ռազմարդյունաբերական համալիրը զարգանում է ամբողջ թափով և հզորությամբ: Չենք կարող չընդունել, որ 2011 թվականին տեղի ունեցած պատահարների թվի փոքրացումը պայմանավորված է հենց այս հանգամանքով: Այսպիսով` բոլոր փաստերը գալիս են ապացուցելու, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կատարվող բարեփոխումները ընթանում են նախատեսված ծրագրի համաձայն և առանց լուրջ խնդիրների: Ընդ որում, ուղղակի անհերքելի է այն փաստը, որ բարեփոխումների ընթացքը ոչ ձախողված է, ոչ էլ վտանգված է, բանակը հստակորեն կառավարվում է և իր ամենօրյա գործունեությամբ իրականացնում բոլոր անհրաժեշտ գործառույթները»:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
14:05 22/05/2012 » Քաղաքական
14:00 22/05/2012 » Հասարակություն
13:55 22/05/2012 » Սպորտ
13:53 22/05/2012 » Տնտեսություն
Տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները շարունակում են պահանջել առանձին նախարարություն
13:50 22/05/2012 » Հասարակություն
«Anonymous» հաքերները կոտրել են ԱՄՆ արդարադատության նախարարության կայքը








Քեթրին Էշտոնի գրասենյակի տարածած զեկույցի, նաև ՀՀ եվրաինտեգրման քաղաքականության մասին հարցազրույց քաղաքագետ Նարեկ Գալստյանի հետ:
«Միշտ չէ, որ ԵՄ-ն կարողանում է վարել իր հայտարարած սկզբունքներին համապատասխան քաղաքականություն»:
Հմայակ Հովհաննիսյանն իսկապես ասել է` Ծառուկյանն Աստված չի
Խնդիրները և նպատակները վերանայվում են, ուստև պետք է վերանայվի նաև իմ մասնակցության ձևաչափը:
«Ինչո՞ւ են ուզում ինձ վարկաբեկել». ԱԱԾ կանչված դատավոր
- Թողեք իրենք իրենցով կքննեն, կասեն: