Պոռնոհոլովակ դիտելու պատճառով երեք հնդիկ նախարարներ հրաժարական են ներակայացրել

13:38 08/02/2012 » Աշխարհում

Պոռնոհոլովակ դիտելու պատճառով երեք հնդիկ նախարարներ հրաժարական են ներակայացրել

Հնդկաստանի Կարնատակա նահանգի երեք նախարարներ ստիպված են եղել հրաժարական ներկայացնել այն բանից հետո, երբ լրագրողները ֆիքսել և տարածել են նրանց պոռնոհոլովակ դիտելիս:
Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն, հղում անելով տեղի «IANS» գործակալությանը:

Տեղական հեռուստաընկերություններից մեկով ցուցադրված սյուժեում երևում է, թե ինչպես զարգացման հարցերով նախարար Լաքսան Սավադին կանանց ու երեխաների հարցերով նախարար Պափիլի հետ միասին պոռնոգրաֆիկ բնույթի տեսանյութ է դիտել: Միջադեպն արձանագրվել է նահանգնի խորհրդարանի շենքում և առավել հատկանշական է այն, որ նախարարները պոռնոն դիտել են մեկ այլ նախարարի` նավահանգիստների հարցերով նախարար Քրիշնա Պալերմայի բջջային հեռախոսով:

Նշվում է, թե նախարարները անդամակցում են Հնդկաստանի խոշորագույն «Բխարտիա Ջանատա Պարտի» կուսակցությանը, և երբ լրագրողները լուսաբանել են տեղի ունեցածը, կուսակցության հեղինակությունը փրկելու համար ստիպված են եղել ինքնակամ հեռանալ պաշտոնից:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց