Ուկրաինայի ամենամեծ եկեղեցին հայկական է լինելու

12:48 08/02/2012 » Հասարակություն

Ուկրաինայի ամենամեծ եկեղեցին հայկական է լինելու

Ուկրաինայի Խարկովի շրջանում կառուցվելու է ամենամեծ եկեղեցին: Հայկական ուղղափառ եկեղեցին ունենալ է 40 մետր բարձրություն: Դրա կողքին կկառուցվի նաև հայկական դպրոց ու մշակութային կենտրոն: Այս մասին վկայակոչելով Ուկրաինայում հայերի միության մամուլի ծառայությանը հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:

Շինարարական աշխատանքները կսկսեն այս տարի, նախատեսվում է, որ ավարտին կհասցվեն 2015-ին: Ուկրաինայի հայերի միության մամուլի քարտուղար Մարատ Հակոբյանի խոսքով, արդեն պատրաստ է նախագիծը, 40 մետր բարձրությամբ եկեղեցին կզբաղեցնի 1000 քմ մակերես: Եկեղեցու շինարարության համար ֆինանսական միջոցները տրամադրել են տեղի հայերը, քաղաքային բյուջեից միջոցներ չեն հատկացվելու:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց