Ուզում ա նստի, ուզում ա կանգնի, մեզ ինքը չի հետաքրքրում. Բիշարյանն արձագանքել է Բաղդասարյանին

12:01 22/02/2012 » Քաղաքական

Ուզում ա նստի, ուզում ա կանգնի, մեզ ինքը չի հետաքրքրում. Բիշարյանն արձագանքել է Բաղդասարյանին

«Երկու շաբաթվա ընթացքում եթե մի մարդ մի քանի որոշումներ է կայացնում, արդեն խոսում է իր տեսակի մասին: Հիմա ուզում ա նստի, ուզում ա կանգնի, ուզում ա մասնակցի, չմասնակցի, մեզ այլևս ինքը չի հետաքրքրում», -այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` մեկնաբանելով նախկին կուսակից և ՕԵԿ-ի շարքերը լքած Գագիկ Բաղդասարյանի հայտարարությունը, թե ինքը չի պատրաստվում վայր դնել պատգամավորական մանդատը:

Բիշարյանն ասաց, որ Սահմանադրական դատարանի որոշումը Ազգային ժողովի խմբակցությանը հնարավորություն տալիս է դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով և հետ վերցնել պատգամավորից մանդատը:

Մեր հարցին, թե պատրաստվո՞ւմ է խմբակցությունը հետ վերցնել Բաղդասարյանից մանդատը, որի մասին ավելի վաղ հայտարարել էր խմբակցության մյուս անդամ Հովհաննես Մարգարյանը, Բիշարյանը պատասխանեց. «Մեզ այլևս չի հետաքրքրում ինքը իրա մանդատը, որովհետև Ազգային ժողովին մնացել է մի երկու նիստ կգա, կնստի, կմասնակցի, դա իր գործն է: Ես կարծում եմ, որ երկու քառօրյայի համար տրամաբանորեն ոչ մի խելամիտ մարդ չի ընկնի նման պրիմիտիվ բանի հետևից»:

Նշենք, որ այսօր մամուլում ՕԵԿ նախկին անդամ Գագիկ Բաղդասարյանն ասել էր, որ փետրվարի 17-ին դիմում է ներկայացրել Աժ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Թաթուլ Սողոմոնյանին՝ պատգամավորի իր մանդատից հրաժարվելու մասին դիմումը հետ վերցնելու մասին: Այսինքն` այդպիսով Բաղդասարյանը շարունակելու էր մնալ ՕԵ խմբակցության անդամ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց